Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի
N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշման հավելվածի 15-րդ կետով սահմանված N 2 Աղյուսակում տպագրական անճշտության (վրիպակի) առկայությամբ։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Տնտեսվարող սուբյեկտների կողմից բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների ուսումասիրության արդունքում պարզվել է, որ «A500C, RB500W,At500, At500C» դասերի համար սահմանված սիլիցիում (Si) «0,6-2,5» ցուցանիշը չի համապատասխանում ոչ մի նորմատիվի և պետք է լինի «մինչև 0,65»։ Վերոնշյալ ցուցանիշի սխալ սահմանումը տեղի է ունեցել տեխնիկական վրիպակի հետևանքով։
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշման հավելվածի 15-րդ կետով սահմանված N 2 Աղյուսակում «0,6-2,5» թվերը փոխարինել «մինչև 0,65» բառերով։
- Կարգավորման առարկան.
Նախագծի կարգավորման առարկան՝ բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջներին համապատասխան ցուցանիշների սահմանումն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․ Այլ տեղեկություններ․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի № 607-Ն մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:
Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով www.e-draft.am տեղադրելու միջոցով։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
-
Քննարկվել է
23.09.2021 - 11.10.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն, Քաղաքաշինություն, Էկոնոմիկա, Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6514
Տպել