«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
7 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N666-Ն որոշման Հավելված 1-ի 105.5 կետով ամրագրված միջոցառումների կատարման և «Թափոնների մասին» օրենքի 17-րդ հոդվածի պահանջներից, ինչպես նաև նպատակաուղղված է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 4.1-րդ և 12-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածով սահմանված դրույթների կատարմանը։
Աղբավայրերի շահագործումը կարգավորվում է տարբեր նորմատիվ իրավական ակտերով՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին, «Թափոնների մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Լիցենզավորման մասին» օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Հարկային և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքերով և մի շարք ենթաօրենսդրական ակտերով, սակայն բացակայում է աղբավայրերի համապարփակ կառավարման օրենքը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը կապահովի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից աղբավայրերի շահագործման փուլում հսկողության և մոնիթորինգի (մշտադիտարկման) ընթացակարգի սահմանման իրավական հենքը։
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Օրենքի նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կսահմանվի «աղբավայրերի հսկողություն» և «թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգ» հասկացությունները, աղբավայրերի շահագործման ընթացքում հսկողության և շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման կարգը, հսկողություն և մոնիթորինգ իրականացնողների շրջանակը, աղբավայրի մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվության ներկայացման պահանջը։
Սահմանված կարգին համապատասխան պատշաճ իրականացված հսկողությունը կնպաստի աղբավայրերի շահագործման ընթացքում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը կամ նվազեցմանը, իսկ մոնիթորիգի իրականացումը կապահովի թափոնների տեղադրման վայրի հարակից տարածքներում մթնոլորտային օդի, հողի, ջրի աղտոտվածության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրումը։ Մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալները հնարավորություն կտան գնահատելու աղբավայրը շահագործողի կողմից իրականացրած բնապահպանական միջոցառումների արդյունավետությունը և ըստ անհրաժեշտության կայացնել խնդրի կարգավորմանն ուղղված որոշումներ։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններից (մաս 4.10 , 8-րդ պարբերություն)
- թափոնների (այդ թվում՝ ընդերքօգտագործման), կառավարման համակարգի կատարելագործումը։
Ստեղծվում է իրավական հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ աղբավայրերի շահագործման փուլում հսկողության և մոնիթորինգի ընթացակարգի սահմանման համար, ինչն ուղղված է թափոնների անվտանգ կառավարման ապահովմանը, աղբավայրերում և դրանց հարակից տարածքներում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա թափոնների ներգործության բացասական հետևանքների կանխատեսմանը, բացահայտմանը, կանխարգելմանը կամ հնարավորինս նվազեցմանը։
-
Քննարկվել է
22.09.2021 - 11.10.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 5167
Տպել