Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անհրաժեշտությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 2021 թվականի մայիսի 17-ի թիվ 01/07/2334-2021 և ՀՀ Արմավիրի մարզպետարանի 2021 թվականի հուլիսի 13-ի թիվ 01 /13/04147-2021 գրություններով տեղեկացված՝ համապատասխան գերատեսչությունների տնօրինության տակ գտնվող և նվիրատվության ներկայացված բնակելի տարածքների չափագրման արդյունքում փաստացի մակերեսների և ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ նշված մակերեսների տարբերությունների արդյունքում նվիրատվության պայմանագրերի կնքման անհնարինությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները: Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմամբ նախատեսվել էր նվիրատվությամբ տրամադրել բնակելի տարածքներ, այդ թվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Պետական ռեզերվների գործակալության ՊՈԱԿ-ին ամրակցված՝ Երևան քաղաքի Արցախի փողոցի 61/3 և ՀՀ Արմավիրի մարզպետարանի ենթակայության ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մ.Խորենացի 101/1 հասցեներում գտնվող հանրակացարանների բնակելի տարածքները:
ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին թիվ 544-Ն որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշում 1) նախապատրաստելիս և շրջանառելիս քաղ. Երևան, Արցախի փողոց 61/3 հասցեի հանրակացարանի բնակիչներ՝ քաղաքացիներ Գոհար Արտուշի Մանուկյանի և Ալինա Ալավերդիի Հարությունյանի կողմից զբաղեցրած բնակելի տարածքների հասցեների, մակերեսների, ինչպես նաև հաշվեկշռային արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվել և Որոշման 1-ի մեջ ներառվել է 2020 թվականի փետրվարի 7-ի թիվ 01/03.4/445-2020 գրությամբ: Որոշում 1-ը ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 2020 թվականի ապրիլի 9-ին:
ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին թիվ 128-Ն որոշման նախագծի (այսուհետ՝ Որոշում 2) վերաբերյալ, որի մեջ ընդգրկված է եղել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մ. Խորենացի 101/1 հասցեի 402 բնակարանը ՀՀ Արմավիրի մարզպետարանն իր դրական դիրքորոշումը հայտնել է 2020 թվականի հունիսի 6-ի թիվ 01/7/05/36-2020 գրությամբ: Որոշում 2-ը ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 2021 թվականի փետրվարի 4-ին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2021 թվականի մայիսի 17-ի թիվ 01/07/2334-2021 գրությամբ տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի թիվ 544-Ն որոշման մեջ առկա են անճշտություններ՝ քաղաքացի Ալինա Ալավերդիի Հարությունյանի անվամբ նշվել է մեկ գույքային միավոր՝ 28,2 մ² ընդհանուր մակերեսով, այն դեպքում, երբ նա փաստացի զբաղեցրել է հանրակացարանի առաջին և երկրորդ հարկերում գտնվող երկու բնակարան 27.7 մ² ընդհանուր մակերեսով՝ չափագրմամբ ճշտված առաջին հարկում 11.3 մ² և երկրորդ հարկում 16.4 մ² մակերեսներով: Նույն կերպ նաև քաղաքացի Գոհար Արտուշի Մանուկյանի պարագայում, ում անվամբ նշվել է մեկ գույքային միավոր՝ 73,0 մ² ընդհանուր մակերեսով, այն դեպքում, երբ նա փաստացի զբաղեցրել է հանրակացարանի երկրորդ և երրորդ հարկերում գտնվող երկու բնակարան 70,7 մ² ընդհանուր մակերեսով՝ չափագրմամբ ճշտված երկրորդ հարկում 60.7 մ² և երրորդ հարկում 10.0 մ² մակերեսներով: Նշված բնակարանների համար 16.04.2021թ. Երևանի քաղաքապետի որոշմամբ տրվել են նոր հասցեներ՝ մասնավորապես, Ալինա Ալավերդիի Հարությունյանի կողմից զբաղեցրած 11.3 մ² բնակարանին Արցախի փողոց 61/3 շենք բն.5 և 16.4 մ² բնակարանին Արցախի փողոց 61/3 շենք բն.7, Գոհար Արտուշի Մանուկյանի կողմից զբաղեցրած 60.7 մ² բնակարանին Արցախի փողոց 61/3 շենք բն.8 և 10.0 մ² բնակարանին Արցախի փողոց 61/3 շենք բն.12::
ՀՀ Արմավիրի մարզպետարանը 2021 թվականի հուլիսի 13-ի թիվ 01 /13/04147-2021 գրությամբ առաջարկել է ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի թիվ 128-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն՝ հստակեցնելով ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մ. Խորենացի 101/1 շենքի 402 բնակարանի մակերեսը՝ 48.4քմ մակերեսը փոխարինելով 31.10քմ, իսկ հաշվեկշռային արժեքը՝ 1 508 411 ով:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կոմիտեն նախապատրաստել է վերոնշյալ նախագիծը՝ N3 հավելվածի 15.3, 15.7 և 96.4 կետերում կատարելով համապատասխան փոփոխություններ.
1) 15.3. տողի Բնակելի տարածքի անվանումը և հասցեն սյունակում հանրակացարան, բառից հետո ավելացնել բն. 8 և բառերը, Մակերեսը սյունակում 73 թիվը փոխարինել 60.7 և 10.0 թվերով, Հաշվեկշռային արժեքը (դրամ) սյունակում 482.895 թիվը փոխարինել 401.531 և 66.150 թվերով:
2) 15.7. տողի Բնակելի տարածքի անվանումը և հասցեն սյունակում բն.30 բառերը փոխարինել բն. 5 և բն. 7 բառերով, իսկ Մակերեսը սյունակում 28.2 թիվը փոխարինել 11.3 և 16.4 թվերով, Հաշվեկշռային արժեքը (դրամ) սյունակում 188.543 թիվը փոխարինել 74.750 և 108.486 թվերով:
3) 96.4. տողի Մակերեսը սյունակում 48.4 թիվը փոխարինել 31.10 թվով, Հաշվեկշռային արժեքը (դրամ) սյունակում 2, 347,496 թիվը փոխարինել 1,508,411 թվով:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի կազմակերպման շարունակականության ապահովումն է, սոցիալական և կենցաղային խնդիրների լուծումն է:
Կարգավորման նպատակը և բնույթը: Կարգավորման նպատակը բնակելի տարածքների նվիրատվության վերաբերյալ պայմանագրերի կնքման հնարավորության տրամադրումն է:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք: Նախագիծը մշակվել է Կոմիտեի կողմից: Նախագիծը համաձայնեցվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ:
Ակնկալվող արդյունքը: Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմամբ նվիրատվության ներկայացված բնակելի տարածքների նվիրատվության վերաբերյալ պայմանագրերի կնքումն է:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները: Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք: Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանեցված է:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի 2021-2026թթ. Հայաստանի կառավարության ծրագրի մասին թիվ 1363-Ա որոշման 6.7 կետի պահանջներից:
-
Քննարկվել է
15.09.2021 - 02.10.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 4633
Տպել