Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2021 թվականի N        –Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31‑րդ, 33‑րդ, 35-րդ, 36‑րդ, 39-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • որոշման` 1-ին կետի 1-ին ենթակետում ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48.1-ին հոդվածով» բառերը փոխարինել ««Սոցիալական աջակցության մասին» օրենքի 22.1-ին հոդվածի 1-ին մասի 8-12-րդ կետերով» բառերով․
  • N 1 հավելվածում`

ա. 4-րդ կետում և 52.3-րդ կետի 1-ին նախադասությունում «նշանակող» բառից հետո լրացնել «ցանկացած» բառով,

բ. 8.1-ին կետը «կենսաթոշակ նշանակող» բառերից հետո լարցնել «կամ ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած» բառերով,

գ․ 15.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.5-րդ, 15.6-րդ և 15.7-րդ կետերով.

«15.5. Անձի՝ աշխատանքային գրքույկում կամ արխիվային տեղեկանքում նշված՝ 1992-2003թթ․ ժամանակահատվածում սոցիալական վճարներ կատարած լինելը հավաստվում է ապահովադիրի կողմից սոցիալական վճարներ կատարելու մասին սույն կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետում նշված բազայում առկա տեղեկատվությամբ։ Լուծարված ապահովադիրների կողմից մինչև լուծարումը՝ աշխատանքային գրքույկում կամ արխիվային տեղեկանքում նշված՝ 1992-2003թթ․ ժամանակահատվածում սոցիալական վճարներ կատարված լինելը հավաստվում է օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարումը հաստատող տվյալներով և ապահովադիրի կողմից մինչև լուծարումն ընկած ժամանակահատվածն ընդգրկող վերջին ամսաթվի դրությամբ սոցիալական վճարներ կատարելու մասին սույն կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետում նշված բազայում առկա տեղեկատվությամբ։ Սույն կետում նշված դեպքերում հիմք է ընդունվում աշխատանքային գրքույկում կամ արխիվային տեղեկանքում նշված այն ժամանակահատվածը, որի համար, ըստ բազայի տվյալների, ապահովադիրը կատարել է սոցիալական վճարներ։

15.6. Անձի՝ աշխատանքային գրքույկում կամ արխիվային տեղեկանքում նշված՝ 2004-2012թթ․ ժամանակահատվածում սոցիալական վճարներ կատարած լինելը հավաստվում է ապահովադիրի կողմից սոցիալական վճարներ կատարելու մասին սույն կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետում նշված բազաներից որևէ մեկում առկա  տեղեկատվությամբ։ Ընդ որում, ըստ հարկային մարմնի կողմից ծառայությանը տրամադրվող տվյալների բազայի (տեղեկատվության)՝ հիմք է ընդունվում այն ժամանակահատվածը, որի համար կատարված են սոցիալական վճարներ և առկա չէ ապառք։

15.7. Եթե ազգային արխիվը, ի պատասխան սույն կարգի 15.1-ին կետի համաձայն կատարված հարցման, չի տրամադրում տեղեկատվություն արխիվային փաստաթղթերի բացակայության հիմքով և գրության մեջ նշում է գործատուի գտնվելու վայրի հասցեն, որտեղից կարող է ձեռք բերվել անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը ազգային արխիվից պատասխանը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում տվյալ գործատուին։ Այս դեպքում ևս չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար (ամբողջությամբ):»,

դ․ 36.4-րդ կետի 1-ին պարբերությունում «հիմնական կենսաթոշակի չափը և (կամ) զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը փոխվելու դեպքում` հիմք ընդունելով զինվորական կենսաթոշակի միջին չափի աճը` արտահայտված տոկոսով» բառերը փոխարինել «օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով: Այս դեպքում անձնական գործակիցը որոշվում է կենսաթոշակառուի` որպես զինծառայող զբաղեցրած վերջին պաշտոնի և կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված զինվորական ծառայության ստաժի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի  հուլիսի 17-ի թիվ 815-Ն որոշմամբ սահմանված կարգով: Եթե վերահաշվարկված զինվորական կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով» բառերով,

ե.44-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 44.1-րդ, 44.2-րդ, 44.3-րդ  և 44․4-րդ  կետերով.

 «44.1. Սույն կարգի 43-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում կենսաթոշակի վերահաշվարկի դիմումը աշխատող կենսաթոշակառուն կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված չէ։ Այս դեպքում կենսաթոշակառուն www.ssa.am կայքէջից մուտք է գործում առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր (այսուհետ՝ ծրագրային միջավայր) և համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է կենսաթոշակը վերահաշվարկելու համար անհրաժեշտ և պարտադիր լրացման ենթակա դաշտերի տվյալները։ Դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում՝

1) մինչև բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ անհատի խիստ նույնականացման նպատակով բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից փաստացի (լիարժեք) օգտվելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը (ներառյալ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի միջև անհատի խիստ նույնականացման համակարգի սպասարկման մասին պայմանագիր կնքելը, անհատի խիստ նույնականացման ծառայությունների ամբողջական գործարկումը, այդ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը)՝ www.ssa.am կայքէջի կողմից տրամադրված մուտքի անվան և գաղտնաբառի կիրառմամբ (տրամադրվում է www.ssa.am կայքէջում գրանցվելիս).

2) նույնականացման քարտի կիրառմամբ.

3) բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ։

44.2. Եթե դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում նույնականացման քարտի կամ սույն կարգով սահմանված հեռախոսահամարի միջոցով, ապա դիմողի նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման պահանջների համաձայն։

44.3. Առցանց դիմումի հիման վրա՝

1) վերահաշվարկվում է կենսաթոշակը և դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizen համակարգում կենսաթոշակառուին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, եթե համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տվյալներում առկա չեն անհամապատասխանություններ (սխալներ)․

2) մերժվում է կենսաթոշակ վերահաշվարկելը և դրա մասին առցանց ծանուցվում է կենսաթոշակառուին, եթե համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տվյալներում առկա են անհամապատասխանություններ (սխալներ)։

44.4. Կենսաթոշակը վերահաշվարկելու համար ծրագրային միջավայրում մուտքագրվող տվյալներին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում:»,

զ.48-րդ կետի 3-րդ ենթակետը «բանկ»  բառերից հետո լրացնել «կամ ազգային օպերատորին» բառերով և «բանկի»  բառերից հետո լրացնել «կամ ազգային օպերատորի» բառերով,

է. 55-րդ կետում «Կենսաթոշակը» բառը փոխարինել «Հաշվի առնելով օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի» բառերով.

ը․ 57-րդ կետի 1-ին նախադասությունում «բանկը, կամ վճարման ծառայություններ մատուցող» բառերը փոխարինել «կենսաթոշակը վճարող» բառերով,

թ. 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «58. Կենսաթոշակն ստանալու եղանակը կամ կենսաթոշակ վճարող կազմակերպությունը փոխելու մասին կենսաթոշակառուի դիմումը մերժվում է, եթե դրանում նշված կազմակերպությունը կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր չի կնքել կամ դիմելու օրվա դրությամբ դադարեցված է կենսաթոշակի վճարումը կամ կենսաթոշակառուն ընտրել է վճարման կանխիկ եղանակը և չի բավարարում օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պայմաններից որևէ մեկին։» ․

ժ. 59-րդ կետում «, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև բանկի անվանումը, իսկ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության անվանումը» բառերը փոխարինել  «և կենսաթոշակ վճարող կազմակերպության անվանումը» բառերով,

ժա. 60-րդ կետում «(բանկի կամ վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով)»  բառերը փոխարինել «՝ կենսաթոշակ վճարող կազմակերպության միջոցով» բառերով,

ժբ․ 62-րդ կետը «, լիազորագրով» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ կենսաթոշակն անընդմեջ չվճարելու 12-րդ ամսում ներկայացված լիազորագրով)» բառերով,

ժգ ․ 65.1-ին կետում «կամ» բառը փոխարինել «եղանակով, իսկ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային՝» բառերով, իսկ 2-րդ նախադասությունը ճանաչել ուժը կորցրած,

ժդ․  66․1-ին կետում 1-ին նախադասությունից հանել «կամ կանխիկ» բառերը , իսկ 2-րդ նախադասությունը ճանաչել ուժը կորցրած,

ժե․ 66․2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

ժզ․ 71-րդ կետից հանել «(բանկի կամ կազմակերպությունը)»  բառերը,

ժէ․ 72-րդ կետում «(բանկը կամ կազմակերպությունը)»  բառերը փոխարինել «կամ կենսաթոշակ վճարող կազմակերպությունը» բառերով,

  • որոշման N 2 հավելվածում`

ա. 21.1-ին կետի 8-րդ ենթակետը «ստաժում» բառից հետո լրացնել «՝ սկսած քաղաքացիաիրավական պայմանագրի, իսկ սույն կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում՝ ավելի վաղ կնքված պայմանագրի, գործողության առաջին օրվանից» բառերով,

բ․ 21.1-ին կետի 9-րդ ենթակետը «արտադրյալը» բառից հետո լրացնել «՝ սկսած քաղաքացիաիրավական պայմանագրի, իսկ սույն կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում՝ ավելի վաղ կնքված պայմանագրի, գործողության առաջին օրվանից» բառերով,

գ․ 21.1-ին կետի 9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով.

դ․ «10) եթե սույն կետի 8-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված կարգով հաշվարկված՝ աշխատանքային ստաժում հաշվառման ենթակա տևողությունը համընկնում է աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածի հետ, ապա համընկնող ժամանակահատվածների չափով այդ տևողությունը երկարաձգվում է, բայց ոչ ավելի, քան մինչև քաղաքացիաիրավական պայմանագրի, իսկ սույն կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում՝ ավելի ուշ ավարտվող պայմանագրի, գործողության ժամկետի ավարտման օրը։»,

ե․ 28-րդ կետը «քաղվածքով» բառից հետո լրացնել «կամ այդ մասին հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությամբ» բառերով,

զ․ 32-րդ կետը «նախարարության» բառից հետո լրացնել «կամ Պաշտպանության նախարարության»  բառերով,

  • որոշման N 3 հավելվածը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ կետով․

«10. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերի առկայության դեպքում զինվորական ծառայության ստաժը նույն ժամանակահատվածի համար հաշվարկվում է դրանցից մեկով՝ առավելագույն չափով:»,

 որոշման N 4 հավելվածը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով․

«5. Քաղաքացիական ավիացիայի գործարանների աշխատողներ, ովքեր իրականացնում են օդանավերի տեխնիկական սպասարկումը (նորոգումը)`

1) բոլոր անվանումների ավիացիոն տեխնիկներ, շարժիչագործներ (մոտորիստներ).

2) բոլոր անվանումների մեխանիկներ:»,

  • որոշման N 8 հավելվածի 25-րդ կետում «՝ իր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող» բառերը փոխարինել «կենսաթոշակ նշանակող ցանկացած» բառերով,
  • որոշման N 9 հավելվածում`

ա․ 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«14. Տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուների կենսաթոշակը վճարվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ հաշվի առնելով օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները։ Կենսաթոշակը կանխիկ եղանակով առանձին ցուցակով վճարվում է  տուն ինտերնատում։»․

բ. 18․1-ին կետում «նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող» բառերը փոխարինել «ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած» բառերով,

գ․ 18.2-րդ և 19-րդ կետերը «կենսաթոշակ նշանակող» բառերից հետո լրացնել «ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած» բառերով,

դ․ 20-րդ կետի 3-րդ և 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

  • որոշման N 10 հավելվածում`

ա. 5-րդ կետի 1-ին ենթակետը «դիմումը» բառից հետո լրացնել «, որում նշվում է կենսաթոշակի վճարման եղանակը (անկանխիկ եղանակով վճարելու դեպքում՝ բանկի կամ ազգային օպերատորի անվանումը), հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն» բառերով, իսկ 5-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,

բ․ 6-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.

«7) սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքը (կամ այդ փաստը հավաստող վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր) կամ գործատուի (Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների:»,

գ․ 6-րդ կետի վերջին պարբերությունը ճանաչել ուժը կորցրած, իսկ 6-րդ կետից հետո լրացնել նոր՝ 6.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․

«6.1. Սույն ցանկի 6-րդ կետի 3-րդ, 4-րդ և 7-րդ ենթակետերում նշված տեղեկանքների բնօրինակները պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում:»․

դ․12-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «և դրա պատճենը» բառերը,

ե․ 25-րդ կետի 1-ին ենթակետը «դիմումը» բառից հետո լրացնել «, որում նշվում է կենսաթոշակի վճարման եղանակը (անկանխիկ եղանակով վճարելու դեպքում՝ բանկի կամ ազգային օպերատորի անվանումը), հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն» բառերով, իսկ 2-րդ ենթակետից հանել «և դրա պատճենը» բառերը,

զ․ 28-րդ կետի 1-ին ենթակետը «դիմումը» բառից հետո լրացնել «, որում նշվում է բանկի անվանումը (որտեղից անձը ցանկանում է ստանալ թաղման նպաստը), հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


 

  • Քննարկվել է

    14.09.2021 - 29.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4090

Տպել