Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Մինչև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ձևավորումը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը Երևան քաղաքում իրականացվում էր Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ուժերով։
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գործարկմամբ պայամանավորված 2021 թվականի հուլիսի 7-ից լուծարվել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակը, որին՝ համաձայն ՀՀ ոստիկանության պետի 20.07.2020 թվականի թիվ 25-Լ հրամանով հաստատված հավելվածի 12-րդ կետի՝ փոխարինել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդը։
Ներկայումս ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործառույթն անշարժ պահակետի միջոցով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաև Ֆրանսիայի հրապարակում դարձել է ոչ նպատակահարմար, քանի որ, ի տարբերություն ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշման 1-ին կետի 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված վայրերի, այդ վայրերում բացակայում է ճանապարհային երթևեկության կարգավորման գործառույթի անշարժ պահակետի միջոցով իրականացման անհրաժեշտությունը, իսկ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը հնարավոր է դարձել իրականացնել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության շուրջօրյա շարժական կարգախմբերի ուժերով, հետևաբար, անշարժ պահակետի առկայությունը կհանդիսանա գործառույթի կրկնություն։
Միաժամանակ, ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշման հիմքում դրված է ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելածի 7-րդ կետի «ա» ենթակետը, սակայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր, իսկ սույն դեպքում ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշման ընդունման հիմքը չի հանդիսանում օրենսդրական ակտը, քանի որ դրա նախաբանում որպես որոշման ընդունման լիազորող իրավական հիմք հանդիսանում է ՀՀ կառավարության որոշումը։
Հետևաբար, ՀՀ կառավարությունն այս պահի դրությամբ լիազորված չէ ընդունելու՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից մշտական անշարժ ծառայության իրականացման տեղերը սահմանելու մասին ենթաօրենսդրական ակտ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
- 3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծի ընդունման արդյունքում Ճանապարհային ոստիկանության կողմից մշտական անշարժ ծառայության իրականացման տեղերը և ժամերը կսահմանվի ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ այդպիսով կապահովվի ՀՀ ոստիկանության ուժերի օպտիմալ օգտագործումը՝ բացառելով նույն վայրում ՀՀ ոստիկանության ուժերի և միջոցների անհարկի օգտագործումը։
Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
- 4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունըև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- 6. Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է ռացիոնալ կերպով ապահովել ՀՀ ոստիկանության ուժերի օգտագործումը՝ բացառելով ՀՀ ոստիկանության առջև դրված խնդիրների լուծման համար ուժերի և միջոցների անհարկի օգտագործումը։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
08.09.2021 - 23.09.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 5003
Տպել