Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

__ _____________ 2021 թվականի №___Ն

ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» №378Ն որոշման հավելվածում՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում (այսուհետ՝ Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները.
  • Կանոնների 61-րդ և 62-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
  1. Մատակարարը պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ` դեկտեմբեր ամսվա ընթացքում, իր պաշտոնական կայքում հրապարակել Բաժանորդի հաջորդ տարվա ջրամատակարարման գրաֆիկը: Ջրամատակարարման գրաֆիկը պետք է կազմվի և հրապարակվի հասցեական` այնպես, որ Բաժանորդը հնարավորություն ունենա ծանոթանալ իր ջրամատակարարման գրաֆիկին:
  2. Մատակարարը պարտավոր է մինչև սեպտեմբերի 1-ը Հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել տվյալ տարվա դեկտեմբերին հրապարակվելիք Բաժանորդի ջրամատակարարման գրաֆիկը: Մատակարարը ջրամատակարարման հրապարակվելիք գրաֆիկում փոփոխությունը կատարում է Հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:».
  • Կանոնների 64-րդ կետում «, թերթի և իր պաշտոնական կայքի անվանումների» բառերը փոխարինել «և իր պաշտոնական կայքի անվանման» բառերով.
  • Կանոնների 65-րդ կետում «, թերթի և իր պաշտոնական կայքի անվանումների» բառերը փոխարինել «և իր պաշտոնական կայքի անվանման» բառերով.
  • Կանոնների 89-րդ և 90-րդ կետերում «2022» թիվը փոխարինել «2023» թվով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                                   Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

       

           ք. Երևան

__ _____________ 2021թ.

 

  • Քննարկվել է

    03.09.2021 - 19.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2213

Տպել