ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի № 1201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի № 1201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի № 1201-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» ՀՕ-230-Ն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջով (Օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մաս)։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
Համաձայն ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ չափման միջոցների ստուգաչափում, բացառությամբ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի, կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք։ Հաշվի առնելով, որ ներկայումս իրավաբանական անձինք ստուգաչափման իրավունք ստանալու համար ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 694-Ն որոշմամբ սահմանված պահանջների կիրարկման ընթացքում բախվում են խնդիրների, ուստի իրավաբանական անձանց ստուգաչափման իրավունքի տրամադրման համար սահմանված պահանջները հստակեցնելու և պարզեցնելու նպատակով վերջիններիս համար սահմանվել է հավատարմագրման պահանջ («ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 694-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ)։
3․ Կարգավորման նպատակը և բնույթը․
Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունն ամբողջովին նպատակաուղղված է իրավաբանական անձանց ստուգաչափման իրավունքի տրամադրման համար սահմանված պահանջների հստակեցմանն ու դյուրինացմանը։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
5․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի № 1201-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
-
Քննարկվել է
20.08.2021 - 08.09.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4579
Տպել