Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ 

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

      Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնակատարի  2021 թվականի հուլիսի 15-ի N 02/11/23733-2021 և 2021 թվականի հունիսի 28-ի N 02/11.3/21226-2021 հանձնարարականները (օլիմպիական խաղերում բարձր ցուցանիշների հասած մարզիկներին տրամադրվող դրամական վճարումները կարգավորող իրավական ակտերը վերանայելու վերաբերյալ  առաջարկություն)՝ վերանայվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի  օգոստոսի 13-ի № 925-Ն որոշումը, որի համաձայն  օլիմպիական խաղերում մրցանակակիր դարձած մարզիկները ստանում են ցմահ ամսական պատվովճար:

Նախագծով առաջարկվում է ավելացնել օլիմպիական խաղերում մրցանակակիր դարձած մարզիկներին հատկացվող ցմահ ամսական պատվովճարի գումարի չափը: Նմանատիպ փոփոխությունը հնարավորություն կտա լուծելու ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավման խնդիրը և որոշակիորեն լուծելու օլիմպիական խաղերում Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահած մարզիկների սոցիալական խնդիրները:

  2016 թվականի Ռիե դե Ժանեյրոյի օլիմպիական  խաղերում   ձեռք է բերվել  4 մեդալ. հունա-հռոմեական ըմբշամարտից Արթուր Ալեքսանյանը նվաճել է օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը, Միհրան Հարությունյանը  նվաճել է  արծաթե մեդալ,   իսկ  ծանրամարտ մարզաձևից  արծաթե մեդալներ են նվաճել  Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը:   2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերում (անցկացվել են 2021 թվականին) Հայաստանի Հանրապետության մարզիկները ձեռք են բերել 4 մեդալ. հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևից Արթուր Ալեքսանյանը նվաճել է արծաթե մեդալ, ծանրամարտ մարզաձևից Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է արծաթե մեդալ, բռնցքամարտ մարզաձևից Հովհաննես Բաչկովը նվաճել է բրոնզե մեդալ, սպորտային մարմնամարզություն մարզաձևից Արթուր Դավթյանը նվաճել է բրոնզե մեդալ:

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի  օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման  մեջ օլիմպիական խաղերում մրցանակակիր դարձած մարզիկների ցմահ ամսական պատվովճարի գումարի չափի բարձրացում:

Անհրաժեշտություն է դարձել օլիմպիական խաղերում մրցանակակիր դարձած մարզիկների ցմահ ամսական պատվովճարի գումարների ավելացումը՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին առավել մոտիվացնելու համար: Պատվովճարի գումարների ցածր լինելը խոչընդոտ է  սպորտի զարգացման համար:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չկա: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունը ուղղված է մարզական բարձր նվաճումների խթանմանը և խրախուսմանը:

Օլիմպիական խաղերի պարգևատրումն ուղղված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության իրականացմանը, սպորտի մասսայականացմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, բնակչության առողջ ապրելակերպի ամրապնդմանը: Պատվովճարների տրամադրումը խթանում է Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների հաջող մասնակցությունը լրջագույն ստուգատեսներին:

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման մեջ փոփոխություն  կատարելու մասին» որոշման նախագիծը մշակել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության աշխատակազմի Սպորտի քաղաքականության վարչությունը և նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ‑իրավաբանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման մեջ փոփոխություն  կատարելու մասին» որոշման ներկայացված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ավելացնել օլիմպիական խաղերի մրցանակակիրների ցմահ ամսական պատվովճարի գումարները: Վերոնշյալը  կնպաստի միջազգային մրցասպարեզներում բարձր արդյունքների ձեռքբերմանը  և Հայաստանի Հանրապետության  մարզական հեղինակության ամրապնդմանը:

«ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրություն և աշխարհի չեմպիոններին, օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին պատվովճարի հատկացում» միջոցառման իրականացման համար 2022 թվականին կպահանջվի գործող գումարներով 45 120 000 դրամ գումար, փոփոխության արդյունքում ավելացող գումարը կազմում է 21 480 000 (քսան մեկ միլիոն չորս հարյուր ութսուն հազար) դրամ, փոփոխության արդյունքով ավելացումը հաշվարկված՝ 2022 թվականի համար ընդհանուր գումարը կկազմի

66 600 000 դրամ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավոր է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի ծախսերի ավելացում:

  • Քննարկվել է

    17.08.2021 - 06.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5602

Տպել

Առաջարկներ`

Ռոբերտ Ասրյան

03.09.2021

Ծանոթանալով բարձր նվաճումներ ունեցող մարզիկների անվանական թոշակների և պարգևավճարների ավելացման վերաբերյալ ԿԳՄՍ-ի 2021 թվականի օգոստոսի 18-ին ներկայացված նախագծի հանրային քննարկման կետերին՝ ողջունում եմ բարձրակարգ մարզիկների, նրանց մարզիչների և բժիշկների թոշակների ավելացման մասին որոշումը։ Սակայն միաժամանակ առաջարկում եմ, սույն նախագծի երկրորդ կետի համաձայն, Օլիմպիական խաղերի մրցանակակիրների պատվովճարի ավելացման հետ նաև ցմահ պատվովճարներ նախատեսել նրանց անձնական մարզիչներին։ Ուզում եմ նշել, որ անտեսված են նախկինում մեծ արդյունքներ ունեցող մարզիչները, որն, ըստ իս, բարոյապես ընդունելի չէ։ Չէ՞ որ նրանք նույնպես երկար տարիներ քրտնաջան աշխատանք են տարել լավագույն արդյունքներ ունենալու, Հայաստանի անունը վեհ պահելու և դրոշը բարձրացնելու համար։ Ցանկանում եմ անդրադառնալ նաև ինձ։ 1996 թ-ին Ատլանտայում կայացած 26-րդ Օլիմպիական խաղերին ոսկե մեդալակիր դարձավ Արմեն նազարյանը, ում անձնական մարզիչը 1987-1996թ․թ․-ին եղել եմ ես։ Ի դեպ՝ նա Անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոնն է։ Նույն տարիներին մարզել եմ նաև 2011թ-ի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանին։ Երկու մարզիկներն էլ մարզվել են ԵՕՀՊՄ քոլեջում։ Ունեցել եմ այլ և այլ հաջողություններ, սակայն երբեք չեմ ըդգրկվել պատվովճարներ ստացողների ցանկում։ Խնդրում եմ ՝ քննարկման դնեք ինձ և բարձր նվաճումներ ունեցող մարզիչներին ցմահ պատվովճարներ տալու հարցը։ Պատրաստ եմ մասնակցելու Ձեր քննարկմանը։ Հարգանքով՝ Ռոբերտ Ասրյան Բջջ․ 093 241910 Էլ․ փոստ․ robert_asryan@yahoo.com

Տեսնել ավելին