«Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. |
Անհրաժեշտությունը |
|
«Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Գնումների մասին» 16.12.16թ. N ՀO-21-Ն ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված էլեկտրոնային աճուրդի իրականացման հետ կապված հարաբերությունների սահմանման և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակի հաստատման անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Օրենքով որպես գնում կատարելու ընթացակարգ նախատեսվել է էլեկտրոնային աճուրդը, որի իրականացման կարգը Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` հաստատում է ՀՀ կառավարությունը: Միաժամանակ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսվել է, որ ՀՀ կառավարությունը հաստատում է էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակ: Այս կապակցությամբ Նախագծով նախատեսվել է լիազորել ՀՀ ֆինանսների նախարարին` հաստատել նշված ցուցակը` հաշվի առնելով նաև հնարավոր ճկունություն ապահովելու անհրաժեշտությունը: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նապատեսվում: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի ընդունման նպատակն է սահմանել էլեկտրոնային աճուրդի իրականացման հետ կապված հարաբերությունները և ապահովել իրավական հիմք` էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը ՀՀ ֆինանսների նախարարի կողմից հաստատելու համար: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունմամբ կսահմանվեն · էլեկտրոնային աճուրդների իրականացումն ապահովող համակարգը, · պատվիրատուների և մասնակիցների` նշված համակարգում գրանցման կարգը, · Էլեկտրոնային աճուրդով գնումների կատարման առանձնահատկությունները: Նախագծի ընդունմամբ կապահովվի իրավական հիմք` էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը ՀՀ ֆինանսների նախարարի կողմից հաստատելու համար: |
7. |
Այլ տեղեկություններ առկա չեն |
|
--- |
-
Քննարկվել է
10.02.2017 - 27.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական, Պետական գույքի կառավարում, Կոռուպցիայի դեմ պայքար
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 14299
Տպել