Հիշել նախագիծը

ՀՈԳԵԲՈւԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԵՑՈւԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները սահմանելու մասին» Առողջապահության նախարարի հրամանի նախագծի

 

  • Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները սահմանելու մասին» Առողջապահության նախարարի հրամանի ընդունումը պայմանավորված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի այսուհետ` Օրենք 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի կատարման անհրաժեշտությամբ:

 

  • Առաջարկվող կագավորումների բնույթը

 

Նախագծով առաջարկվում է սահմանել հոգեբուժական կազմակերպությունում անձի կեցությանը համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ նորմերին և կանոններին համապատասխանող, բարեկարգ, կահավորված, սանհանգույցով և լոգասենյակով, եղանակային պայմանների համար անհրաժեշտ ջեռուցմամբ, օդափոխությամբ, խոնավությամբ, բնական և արհեստական լուսավորությամբ պայմանների, մեկ մահճակալի հաշվով՝ առնվազն 4-6 քառ. մետրի հնարավորության, տղամարդկանց, կանանց և երեխաների համար առանձնացված հիվանդասենյակների, երեխաների համար առանձնացված բաժանմունքերի ապահովման պահանջները:

Նախագծով սահմանվում է նաև, որ հոգեբուժական կազմակերպությունը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին պետք է շաբաթական առնվազն մեկ անգամ տրամադրի մաքուր հագուստ և անկողնային պարագաներ: Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին տրվող սնունդը պետք է ունենա բավարար սննդարարություն և օրգանոլեպտիկ հատկություններ (համ, հոտ, տեսք): Ընդ որում, հարկ է նշել, որ հագուստի չափաբաժինը, դրանց օգտագործման ժամկետները, անկողնային և հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց օգտագործման ժամկետները, ինչպես նաև սննդի օրական միջին չափաբաժինը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի թիվ 711-Ն որոշմամբ

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները:

  • Քննարկվել է

    13.08.2021 - 29.08.2021

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6016

Տպել