ԱՌԱՆՑ ՄԱՐԴՈՒ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԱՆՑ ՄԱՐԴՈՒ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներից։
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացակարգը, ներառյալ կյանքին սպառնացող վտանգի դեպքերի ցանկը, բժշկական օգնության և սպասարկման վայրը, եղանակները, բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուց հետո բուժաշխատողի կողմից պարտադիր կատարվելիք գործողությունները։
- Առաջարկվող կարգավորումների բնույթը
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 16-րդ հոդվածը, որպես ընդհանուր կանոն, սահմանում է բժշկական միջամտության համար մարդու գրավոր համաձայնության անհրաժեշտությունը։ Ընդհանուր կանոնից բացառություն սահմանում է նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ըստ որի առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական օգնություն և սպասարկում կարող է տրամադրվել կյանքին սպառնացող վտանգի դեպքերում։ Այդուհանդերձ, գործող օրենքը չի սահմանում «կյանքին սպառնացող վտանգ» հասկացության իրավական բովանդակությունը և նման դեպքերի ցանկը։ Միևնույն ժամանակ, օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ՀՀ կառավարությանը լիազորություն է վերապահել սահմանելու առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կարգը։
Ըստ այդմ, ներկայացված նախագծով սահմանվում են կյանքին սպառնացող վտանգի դեպքում բժշկական օգնության և սպասարկման իրականացման կարգը, մասնավորապես` վերջինիս իրականացման վայրը, կարգը, բուժաշխատողների այդ մասով իրավունքների և պարտականությունների շրջանակը։
Նախագիծը մշակվելիս ուսումնասիրվել է Կանադայի, Լիտվայի, ՌԴ ոլորտային օրենսդրությունը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակ իրավակարգավորման ենթարկել առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացակարգը` սահմանելով նման դեպքերում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման պայմանները, բուժաշխատողների իրավունքների և պարտականությունների շրջանակը։
-
Քննարկվել է
13.08.2021 - 29.08.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 7198
Տպել