Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 Հայաստանի Հանրապետության 2016 թվա­կանի հոկ­­տեմբերի 4-ի հար­կա­­յին օրենս­գրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովան­դա­կու­թյամբ 4-րդ կետով.

«4) հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­­կան անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը՝

ա․ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիպոտեկային վար­կերի մասով չի վերա­դարձ­վում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահ­ման­ված անշարժ գույքը գտնվում է կամ կառուց­վում է կամ կառուց­­վելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարա­ծա­գնահատման (գտնվելու վայրի)՝ Երևան քաղաքի վարչական տարածքում ներառ­ված առա­ջին գոտում,

բ․ 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վար­կերի մասով չի վերա­դարձ­­վում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահ­ման­ված անշարժ գույքը գտն­վում է կամ կառուց­վում է կամ կառուց­­վելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարա­ծա­գնահատման (գտնվելու վայրի)՝ Երևան քաղաքի վարչական տարածքում ներառ­ված երկրորդ գոտում,

գ․ 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիպոտեկային վար­կերի մասով չի վերա­դարձ­­վում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահ­ման­ված անշարժ գույքը գտնվում է կամ կառուց­վում է կամ կառուց­­վելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարա­ծա­գնահատման (գտնվելու վայրի)՝ Երևան քաղաքի վարչական տարածքում ներառ­ված՝ երրորդ գոտ­ում,

դ․ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վար­կերի մասով չի վերա­դարձ­­վում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահ­ման­ված անշարժ գույքը գտնվում է կամ կառուց­վում է կամ կառուց­­վելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարա­ծա­­գնահատման (գտնվելու վայրի)՝ Երևան քաղաքի վարչական տարածքում ներառ­ված՝ սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում չնշված գոտի­ներում։»:

   Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։ Սույն օրենքով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընդուն­ված որոշումներով ստաց­ված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուց­­վող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ։

 

 

  • Քննարկվել է

    12.08.2021 - 27.08.2021

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8098

Տպել

Առաջարկներ`

Երեմ Ասատրյան

14.08.2021

Նախագծի հիմնավորումներում ներկայացված է միայն վերադարձված և վերադարձվող եկամտային հարկի հաշվարկը, մինչդեռ կառուցապատման և հետևաբար նաև տնտեսության վրա բացասաբար ազդող սույն նախագծի ներկայացման պարագայում անհրաժեշտ և պարտադիր է ներկայացնել նաև կառուցապատման և բնակարանների վաճառքի արդյունքում պետական բյուջե վճարված հարկերը, որոնք գերազանցում են վերադարձվող եկամտահարկի գումարները։ Նման հաշվարկների չներկայացումը համոզմունք է ձևավորում, որ այս նախագիծը ուղղակի համապատասխան քննարկումները չանցած, փորձագիտական և մասնագիտական համայնքի կողմից ուսումնասիրության չենթարկված նախագիծ է, որը ամեն գնով փորձ է արվում ներկայացնել դրական լույսի ներքո, այնինչ այն աղետալի ազդեցություն կունենա կառուցապատման ոլորտի` հետեւաբար նաև տնտեսության վրա։

Eduard Gasparyan

14.08.2021

❕Երբ օրակարգ է բերվում հարց, որը պատշաճ կերպով չի քննարկվել շահագրգիռ գերատեսչությունների հետ, արդյունքն աղետալի է լինում ոչ միայն կառուցապատան ոլորտի, այլ նաև ողջ տնտեսության և պետության համար: «Կառուցապտողների հայկական ասոցիացիա»-ն իր խորին մտահոգությունն է հայտնում կապված այսօրվա Կառավարության հերթական նիստի ընթացքում օրակարգային հարցերի շրջանակում քննարկված 19-րդ հարցի` ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու հարցի վերաբերյալ, որը միտված է հիպոթեքին ուղղված եկամտահարկի վերադարձի չեղարկմանը: Հարցը ներառվել էր Կառավարության նիստի օրակարգում առանց շահագրգիռ մարմիններում պատշաճ քննարկումների, առանց հանրային քննարկումներ կազմակերպելու. նախագիծը նախապես չի տեղադրվել e-draft.am կայքում: Նման մոտեցումը դատապարտելի է, քանի որ մինչ այս ոլորտային նախարարությունների հետ բոլոր հադիպումների ընթացքում «Կառուցապտողների հայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչներին վստահեցրել էին, որ համապարփակ քննարկումներից, բոլոր շահագրգիռ կողմերին լսելուց հետո նոր միայն որոշում կկայացվի նման փոփոխության նպատակահարմարության, այդ փոփոխությունների ձևաչափի վերաբերյալ: Բոլոր հանդիպումների ընթացքում երբևէ խոսք չի գնացել նախագիծը Կառավարության նիստի օրակարգ ներառելու մասին: Այս համատեքստում շատ տարակուսելի է նաև այն հիմնավորումը, որ այս փոփոխությունները միտված են քաղաքաշինական ու տնտեսական առումներով հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը նպաստելուն, քանի որ որոշման բացասական հետևանքները շատ շուտով զգալու և կրելու ենք յուրաքանչյուրս: Նման որոշումը կհանգեցնի նրան, որ կնվազի առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների պահանջարկը, հետևաբար կնվազեն նաև այս ոլորտում կառուցապատումն ու շինարարության ծավալները, որն էլ իր հերթին կազդի բյուջետային եկամուտների, աշխատատեղերի կրճատման, աշխատուժի արտագաղթի, տնտեսական ակտիվության, ներդրումների նվազման և բնակարանային պայմանները բարելավելու վրա։ Ցավով պետք է փաստենք, որ մեր գործընկերները մեր կողմից նախաձեռնած բազմաթիվ հանդիպում-քննարկումների, ներկայացված թվային փաստարկումների արդյունքում այդպես էլ չկարողացան հասկանալ թե այս ծրագրի կարևորությունը, թե ընդհանրապես կառուցապատման` որպես տնտեսության շարժիչ ուժ լինելու հանգամանքը։

Տեսնել ավելին