Հիշել նախագիծը

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման, դասագրքերի հրատարակման և բաշխման հետ կապված իրավահարաբերությունները։

  • Քննարկվել է

    12.08.2021 - 27.08.2021

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10213

Տպել

Առաջարկներ`

Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ

26.08.2021

1. Կարգում գործածվող տերմինները միանշանակ ընկալվելու համար առաջարկում ենք կարգում ներառել «Հասկացություններ» բաժին՝ հետևյալ բովանդակությամբ. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները. • Հանրակրթական առարկայի դասագիրք՝ դպրոցական գրականություն, որն իր մեջ ներառում է • դասագիրքը, դասագրքին կից ուսուցչի ձեռնարկը (այսուհետ` ՈՒՁ) և այլ ուսումնական նյութերը, • Դասագիրք՝ հանրակրթական առարկայական չափորոշիչներին բավարարող թղթային կամ թվայնացված կամ էլեկտրոնային գիրք • Ուսուցչի ձեռնարկ՝ դասագրքին կից ուսուցչի համար նախատեսված էլեկտրոնային ձեռնարկ, • Այլ ուսումնական նյութ՝ դասագիրքը և ուսուցչի ձեռնարկը լրացնող և օժանդակող էլեկտրոնային նյութ, • Դասագրքերի հայտ՝ կրթություն ապահովելու նպատակով հաստատությանն անհրաժեշտ դասագրքերի խմբաքանակի ձևավորում, • Դասագրքերի շրջանառություն՝ տարբեր ուսումնական տարիների ընթացքում դասագրքի օգտագործում մի քանի սովորողի կողմից։ 2. Կարգի 1-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Սույն կարգով (այսուհետ` Կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման, դասագրքերի բաշխման և շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները»։ 3. Կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն) անվամբ բացված հատուկ բանկային հաշիվներում առկա ներդրումային գումարների միջոցներով՝ որոնք կառավարվում են ԴՏՀՏՇՀ–ի կողմից (այսուհետ՝ Հաստատության միջոցնր), հրատարակված դասագրքերի հայտերի ձևավորման և շրջանառության գործընթացը իրականացվում է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի (այսուհետ՝ ԴՏՀՏՇՀ ) Կառավարման ավտոմատացված համակարգի (այսուհետ՝ ԿԱՀ) միջոցով»: 4. Կարգի 4-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցներով հրատարակված դասագրքերի հայտերի ձևավորման և շրջանառության գործընթացը իրականացվում է «Կրթական տեխնոլգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԿՏԱԿ) Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետև՝ Համակարգ) միջոցով, այդ թվում՝»։ 5. 4-րդ կետից հետո ավելացնել նոր կետ՝ հետագայում մի հատով ավելացնելով հերթական համարները, հետևյալ բովանդակությամբ՝ «Մինչև օգոստոսի 20-ը Նախարարության կողմից հաստատվում է սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների) կողմից դասագրքերի օգտագործման դիմաց ներդրումային գումարների տարեկան չափը։ Տվյալ դասարանի դասագրքերի համար, այդ թվում՝ նույն առարկայի մեկից ավելի դասագրքերի պարագայում, կարող է սահմանվել գումարային ներդրման միասնական չափ»։ 6. Կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Սահմանամերձ համայնքների Հաստատության սովորողներին հատկացված դասագրքերի ներդրումային գումարները հատուցվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի»։ 7. Կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից»։ 8. Կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Գրադարանում պահվող և երաշխավորված դասագրքերի ցանկում ընդգրկված դասագրքերը հաջորդ ուսումնական տարի հատկացվում են համապատասխան դասարանների սովորողներին»: 9. Ընդհանուր դրույթներ բաժնում ավելացնել ևս 4 կետ հետևյալ բովանդակությամբ՝ • 10. Դասագրքերի օգտագործման ժամկետը սահմանվում է Նախարարության կողմից։ • 11. Տարրական դասարանների դասագրքերը օգտագործվում է առնվազան երեք տարի բացառությամբ «Այբբենարան» և «Մաթեմատիկա-1» (առաջին մաս) դասագրքերի։ • 12. Միջին և ավագ դասարանների դասագրքերը՝ հաշվի առնելով օգտագործման պարբերականությունը, օգտագործվում է երեքից յոթ տարի։ • 13. Առանձին դասագրքերի օգտագործման ժամկետը կարող է երկարացվել Նախարարության կողմից։ 10. Երկրորդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ, ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՉԱՐԳԵԼՎԱԾ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ»։ 11. Կարգի 10-րդ կետի «․․․ մինչև մարտի 1-ը» բառերից հետո ավելացնել «Համակարգում» բառը։ 12. Կարգի 17-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Դասագրքերը հրատարակչությունների կողմից առաքվում են նախարարություն, մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան, որոնք իրենց հերթին յուրաքանչյուր Հաստատությանն են հատկացնում իր հայտում նշված դասագրքերի քանակին համապատասխան դասագրքեր՝ հանձնման–ընդունման ակտի միջոցով»։ 13. Կարգի 21-րդ կետից առաջ ավելացնել նոր կետ՝ հետագայում մի հատով ավելացնելով հերթական համարները, հետևյալ բովանդակությամբ՝ «Հաստատությունների միջոցներով հրատարակվող դասագրքերի հայտերը Հաստատությունը ԿԱՀ–ում ձևավորվում է մինչև մարտի 20–ը»։ 14. Կարգի 21-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Յուրաքանչյուր տարի մինչև ապրիլի 10-ը, Հաստատությունների միջոցներով հրատարակվող դասագրքերի համար Հաստատությունները ԿԱՀ-ում ձևավորված և էլեկտրոնային եղանակով հաստատված հանձնարարականները ներկայացնում են ԴՏՀՏՇՀ»։ 15. Կարգի 23-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հաստատությանը կարող են հատկացվել անհրաժեշտ լրացուցիչ քանակի դասագրքեր` Հաստատությունից Հաստատություն փոխանցումով կամ լրացուցիչ հայտով (տպագրության համար բավարար քանակի առկայության դեպքում)»: 16. Կարգի 24-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հաստատությունից Հաստատություն դասագրքի փոխանցումը իրականացվում է հանձնման-ընդունման արձանագրությամբ»։ 17. Կարգի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հաստատությունը՝ 1) հանձնման–ընդունման ակտում նշված քանակների համաձայն ստանում է դասագրքերը և որպես սեփականություն մուտքագրում Հաստատության գրադարանի գրադարանային ֆոնդ, 2) դասագրքի օգտագործման ժամկետի ավարտից կամ նոր հրատարակությունով փոխարինելուց հետո կարող է սահմանված կարգով դասագրքերը դուրս գրել, 3) կազմակերպում է ներդրվող գումարների հավաքագրման, Դասագրքերի հատկացման և ուսումնական տարվա ավարտին դրանց հետ հավաքագրման աշխատանքները՝ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատուի միջոցով, 4) ուսումնական տարվա սկզբին Դասագրքերը հատկացնում է սովորողներին՝ մեկ ուսումնական տարի օգտագործման ժամկետով, իսկ ուսումնական տարվա ավարտին այն հետ հավաքում, Համակարգում և ԿԱՀ–ում կատարելով համապատասխան նշումներ, 5) ապահովում է, որ սովորողների կողմից դասագրքերի ստացումը և վերադարձը ամրագրվի ծնողի (օրինական ներկայացուցիչների) և Հաստատության պատասխանատուի ստորագրությամբ, 6) մինչև տվյալ ուսումնական տարվա նոյեմբերի 30-ը Հաստատությունների միջոցներով հրատարակված դասագրքերի համար սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչներից) կողմից ներդրված գումարները մուտքագրում է Հաստատության համար առանձնացված բանկային հաշվին, 7) տարվա ընթացքում ստանում է իր բանկային հաշիվների քաղվածքները, ստուգում է բանկային գործարքների համապատասխանությունը և անհամապատասխանության դեպքում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` սխալ գործարքների ճշտման ուղղությամբ, 8) պարբերաբար կատարում է դասագրքերի հաշվառում, կորած ու հետագա օգտագործման համար ոչ պիտանի դասագրքերի համար կազմում է համապատասխան ակտ, պահպանում է դասագրքերի պատվերների հայտերն ու հանձնարարականները, դասագրքերի հանձնման-ընդունման ակտերը, ներդրվող գումարների մուտքագրման անդորրագրերը, բանկային հաշիվների քաղվածքները, 9) դասագրքերի շարժի վերաբերյալ հաշվետվությունը, հանրությանը հասանելի դարձնելու նպատակով, յուրաքանչյուր տարվա մինչև հոկտեմբերի 30-ը, հաստատվում է ԿԱՀ–ում էլեկտրոնային ստորագրությամբ, 10) ի տես բոլորի (գրադարանում, հայտարարությունների տախտակին կամ աչքի ընկնող որևէ այլ տեղում)՝ փակցնում է դասագրքերի համար ներդրվող գումարների չափի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարարի հրամանը, 11) ապահովում է դասագրքերի խնամքը գործածության ընթացքում, ուսումնասիրում է ուսումնական տարվա վերջին հետ հավաքած դասագրքերի ֆիզիկական վիճակը և անհրաժեշտության դեպքում նորոգում է վնասված դասագրքերը` սահմանված ժամկետում օգտագործումն ապահովելու նպատակով, 12) Իրականացնում է սույն կարգից բխող այլ լիազորություններ»:

«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիա

22.08.2021

Փոքր մասնավոր դպրոցների դեպքում առանց լիցենզիայի փոփոխության տարրական դպրոցի 2-4-րդ դասարաններից աշակերտների բնական արտահոսքի արդյունքում ազատված տեղերի հաշվին կարող են նոր առաջին դասարաններ բացվել` առաջացնելով դասագրքերի պակաս: Առաջարկում ենք այս դեպքը ներառել բացառությունների մեջ:

«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիա

22.08.2021

Տարիներ շարունակ առկախ է մնացել ոչ պետական դպրոցների առաջինից չորրորդ դասարաններում սովորողների դասագրքերի պետության կողմից տրամադրման գերխնդիրը, քանի որ օրենքը պարտադրում է հատկացնել միայն պետական դպրոցներին` խախտելով ոչ պետական դպրոցներում սովորող երեխաների` նույն ՀՀ քաղաքացիների իրավունքները: Ոչ պետական դպրոցները մշտապես իրենց դասագրքային ֆոնդը ձեռք են բերում վճարովի սկզբունքով` առանց զեղչային պայմանների կամ գնային արտոնությունների, անկանխատեսելի քանակներով տարատեսակ աղբյուրներից` չունենալով որևէ առկայության ու հիգենիայի երաշխիք: Առաջարկում ենք վերոնշյալ կարգում ևս ներառել ոչ պետական դպրոցներին` տարրական դասարանների աշակերտեներին դասագրքերով ապահովելու ենթակետը` արդարության վերականգման և ՀՀ բոլոր երեխաների իրավունքների ամբողջական պաշտպանության նպատակով:

Տեսնել ավելին