Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 867-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ___________ 2021 թվականի N ____-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 867-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու և այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմիններ սահմանելու մասին» N 867-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

    1) Որոշման վերնագրում «ուղարկելու» բառից հետո լրացնել «, այլընտրանքային աշխատանքային ծառայողին այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու» բառերը:

    2) Նախաբանում «4-րդ հոդվածով և 8.1-ին հոդվածի 4-րդ մասով՝» բառերը փոխարինել «4-րդ հոդվածով, 8.1-ին հոդվածի 4-րդ մասով և 17-րդ հոդվածի 3-րդ մասով՝» բառերով:

    3) Որոշման 1-ին կետում «լիազորված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված» բառերը:

    4) Որոշման 2-րդ կետում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

            ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    11.08.2021 - 26.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4557

Տպել