Լրամշակման փուլում է
«Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 430-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1․ Չկատարված հարկային պարտավորության չափը 1 միլիոն 500 հազար դրամ կամ ավելի կազմելու դեպքում, եթե նշված պարտավորությունը գանձելու վարույթ հարուցելու օրվան նախորդող 365 օրվա ընթացքում նշված հարկ վճարողի նկատմամբ կայացված է եղել 200 հազար ՀՀ դրամը գերազանցող չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ որոշում, հարկային մարմնի ղեկավարը Օրենսգրքով սահմանված կարգով հրապարակում է հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր։»։
Հոդված 2. Օրենսգրքի 435-րդ հոդվածը լրացնել նոր 5-11-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ․
«5․ Հարկային մարմնի համաձայնությամբ հարկ վճարողի կողմից արգելանքի տակ գտնվող անշարժ գույքը և (կամ) տրանսպորտային միջոցները կարող են օտարվել, եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսվի, որ գնորդի կողմից գույքի դիմաց վճարման ենթակա գումարը, արգելանքով ապահովված պարտավորության չափով, առաջնահերթ ուղղվելու է արգելանքով ապահովված հարկային պարտավորությունների մարմանը։
6․ Հարկային մարմինը հարկ վճարողի արգելանքի տակ գտնվող անշարժ գույքը և (կամ) տրանսպորտային միջոցները օտարելու համաձայնություն տալու կամ մերժելու նպատակով հարկ վճարողի կողմից ներկայացված դիմումը ուսումնասիրում է ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։
7․ Հարկային մարմինը հարկ վճարողի կողմից արգելանքի տակ գտնվող անշարժ գույքը և (կամ) տրանսպորտային միջոցները օտարելու վերաբերյալ հարկային մարմնի սահմանված ձևի գրավոր համաձայնությունը տրամադրում է հարկ վճարողին սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում։
8․ Հարկային մարմինը չի տալիս համաձայնություն հարկ վճարողի կողմից արգելանքի տակ գտնվող անշարժ գույքը և տրանսպորտային միջոցները օտարելու վերաբերյալ, եթե՝
1) ներկայացված առուվաճառքի պայմանագիրը չի համապատասխանում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջներին.
2) դիմումին կից ներկայացված չէ գույքի շուկայական արժեքի վերաբերյալ որակավորում ստացած անձի կողմից տրված տեղեկանք։
- Հարկային մարմինը հարկ վճարողի արգելանքի տակ գտնվող անշարժ գույքը և (կամ) տրանսպորտային միջոցները օտարելու վերաբերյալ համաձայնությունը մերժելու դեպքում սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում տեղեկացնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքերը:
10․ Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կամ հաշվառումը կարող է իրականացվել հարկային մարմնի համաձայնության առկայության դեպքում։ Ընդ որում, հարկային մարմնի կողմից համաձայնությունը տրվում է օտարված գույքի հաշվին արգելանքով ապահովված հարկային պարտավորությունը մարելու նպատակով վճարված գումարը ՀՀ պետական բյուջե մուտքագրված լինելու դեպքում։
11․ Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված համաձայնության ձևը և լրացման կարգը սահմանվում է հարկային մարմնի և Կառավարության լիազոր պետական կառավարման մարմինների համատեղ իրավական ակտով: »։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած չկատարված հարկային պարտավորությունների վրա։
-
Քննարկվել է
11.08.2021 - 27.08.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 4648
Տպել