Հիշել նախագիծը

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ստանդարտացման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքի այսուհետ՝ Օրենք 2-րդ հոդվածի՝

  • 1-ին մասի 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։
  • Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել նոր 9․1 ենթակետով՝ հետևյալ խմբագրությամբ.

    «9.1) հիմնադրական ազգային ստանդարտ՝ ստանդարտացման ազգային մարմնի կողմից մշակված և հաստատված ազգային ստանդարտ, որով սահմանվում են ստանդարտացման աշխատանքներին վերաբերվող ընդհանուր դրույթներ, ինչպես նաև ազգային ստանդարտներ տեսակները․»

Հոդված 2․ 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

 «10) տեխնիկական պայմաններ` կազմակերպության ստանդարտի տեսակ, որով սահմանվում են տեխնիկական պահանջներ որոշակի արտադրանքի, աշխատանքի (գործընթացի), ծառայությունների նկատմամբ․»

Հոդված 3․ Օրենքի 2-րդ հոդվածի

1) 1-ին մասի 13-րդ կետում «պետություն» բառը փոխարինել «կառավարություն» բառով.

2) 1-ին մասի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16) պետական ստանդարտացման ամենամյա ծրագիր` ծրագիր, որը մշակվում է պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա, հաստատվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով և ենթակա է պետական ֆինանսավորման.»

3) 1-ին մասի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17) ստանդարտացման ամենամյա ծրագիր` ծրագիր, որը մշակվում է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կողմից ստանդարտացման ոլորտի շահագրգիռ կողմերի առաջարկությունների հիման վրա` ելնելով տնտեսության զարգացման, տնտեսության մեջ միջազգային նորարարական գիտելիքի և փորձի ներդրման անհրաժեշտությունից և առկա կարիքներից:»

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «ծառայությունների որակի» բառերից հետո լրացնել «, հայկական արտադրանքի մրցունակության,» բառերը:

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝

  • 6-րդ կետում «միջազգային (այդ թվում` եվրոպական)» բառերը փոխարինել «և տարածաշրջանային» բառերով:
  • 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների հրապարակում ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի պաշտոնական էլեկտրոնային կայքում և պատշաճ ծանուցում  բոլոր շահագրգիռ կողմերին.»

  • 9-րդ կետում «տեխնիկական հանձնաժողովների» բառերից հետո լրացնել «դրանց բացակայության դեպքում աշխատանքային խմբերի» բառերը:

Հոդված 6․ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենքով» բառից հետո լրացնել «հիմնադրական ազգային ստանդարտներով» բառերը։

Հոդված 7․ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «կիրառվում են» բառից հետո լրացնել «միջազգային» բառը։

Հոդված 8․Օրենքի  8-րդ հովածի 1-ին մասում

1) «Ստանդարտացման ազգային մարմինը» բառերը լրացնել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը» բառերով,

2) «մարմինը» բառից հետո հանել «տեխնիկական» բառը,

3) «հանձնաժողովները» բառից հետո լրացնել «կամ աշխատանքային խմբերը» բառերը։

 Հոդված 9․ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

   1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) մշակում, իրականացնում և համակարգում է ստանդարտացման ոլորտում պետական քաղաքականությունը․»

1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«3) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ստանդարտների մշակման ծառայությունների պետական ծրագիրը, ստանդարտացման աշխատանքների ցանկը, ․»

Հոդված 10․ Օրենքի 10-րդ հոդվածի վերնագրում «Ստանդարտացման» բառից հետո լրացնել և չափագիտության ազգային մարմինը» բառերը։

1) 1-ին մասում «Ստանդարտացման» բառից հետո լրացնել «և չափագիտության» բառը․

2) 2-րդ մասում «Ստանդարտացման» բառից հետո լրացնել «և չափագիտության» բառը․

3) 2-րդ մասի  1-ին կետում «ստանդարտները․» բառից հետո լրացնել «փոփոխությունները, ուղղումները․»

4) 5-րդ կետում «ստեղծում» բառից հետո լրացնել « , վերակազմակերպում և լուծարում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր,» բառերը։

 5) 2-րդ մասի 8-րդ կետում «և վարում» բառը փոխարինել « , վարում և արդիականացնում» բառերով։

  6) 2-րդ մասի 15-րդ կետում «համակարգող» բառը փոխարինել «և/կամ համակարգող» բառերով։

Հոդված 11․ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1) «1. Կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կառավարման մարմինն է, որը կազմված է 9 անդամներից` ստանդարտացման և չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված շահագրգիռ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող 5 անձանցից և ոչ պետական կազմակերպությունների 4 ներկայացուցիչներից:»

2)  3-րդ մասում «Ստանդարտացման» բառից հետո լրացնել «և չափագիտության» բառը:

3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար՝ առցանց ռեժիմով: Հեռավար նիստերի ժամանակ քվեարկությունը կատարվում է էլեկտրոնային հաղորդակցման միջոցներով: Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:»

4)  8-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ, 6-րդ կետերում «ստանդարտացման» բառից հետո ավելացնել «և չափագիտության» բառերը։

 «Ստանդարտացման» բառից հետո ավելացնել «և չափագիտության» բառերը

5) 8-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«2) հաստատում է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի աշխատանքային ծրագրերը․»

6) 8-րդ մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճամաչել:

7) 8-րդ մասի 5-րդ կետում «Ստանդարտացման» բառից հետո լրացնել «և չափագիտության» բառը:

8) 8-րդ մասի 6-րդ կետում «Ստանդարտացման» բառից հետո լրացնել «և չափագիտության» բառը:

9) 8-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) սահմանում է ստանդարտացման և չափագիտության բնագավառում պետական քաղաքականության իրականացման հեռանկարային զարգացման ուղղությունները և առաջարկություններ է ներկայացնում ստանդարտացման լիազոր մարմնին՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո.»

10) 8-րդ մասի 8-րդ կետում «ընդունում է» բառը փախարինել «ձևավորում է» բառով։

11) 8-րդ մասի 9-րդ կետում «Ստանդարտացման» բառից հետո լրացնել «և չափագիտության» բառը:

12) 8-րդ մասի 10-րդ կետում «հանձնաժողովների» բառից հետո լրացնել «աշխատանքային խմների» բառերը։

13) 8-րդ մասի 11-րդ կետում «հանձնաժողովներին» բառից հետո լրացնել «աշխատանքային խմներին» բառերը։

14) 8-րդ մասի 12-րդ կետի բովանդակությունը լրացնել Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի նոր 18-րդ կետով։

15) 8-րդ մասի 13-րդ կետում «Ստանդարտացման» բառից հետո լրացնել «և չափագիտության» բառը:

Հոդված 12․Օրենքի 12-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «տեխնիկական հանձնաժողովներն» բառերից հետո լրացնել «աշխատանքային խմբերը» բառերը։

2) 1-ին մասում «Սատնդարտացման» բառից հետո ավելացնել «և չափագիտության» բառերը։

3) 2-րդ մասի 4-րդ կետում «ձևավորմանը» բառից հետո լրացնել «և ներկայացնում է առաջարկություններ» բառերը։

Հոդված 13 Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

  Օրենքի 13-րդ հոդվածի`

 1-ին մասի 6-րդ կետում «կազմակերպության ստանդարտները» բառերից հետո լրացնել «, և տեխնիկական պայմանները․» բառերը:

   Հոդված 14․ Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասից հանել «ինչպես նաև դասակարգման օբյեկտների և դրանց ենթաբազմության կոդերի ու անվանումների հաբաքածուներ» բառերը։

2) 4-րդ մասից հանել «հավանության և վերահրատարակման» բառերը։

Հոդված 15․Օրենքի 15.1․-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16․Օրենքը լրացնել նոր 15-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.Ռազմական ազգային ստանդարտների համար կիրառվում է «Հայաստանի ռազմական ազգային ստանդարտ» անվանումը և «ՀՍՏ Ռ» դասիչը:»

Հոդված 17․ Օրենքի 15.2 հոդվածի 1-ին մասում «ընդունում» բառը փոխարինել «հաստատում» բառով:

Հոդված 18. Օրենքը լրացնել նոր 15.3 հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 15․3  Տեխնիկական պայմաններ

1. Տեխնիկական պայմանները մշակում, հաստատում, դրանցում փոփոխություններ կատարում, չեղյալ են հայտարարում իրավաբանական անձինք և (կամ) անհատ ձեռնարկատերերը: Տեխնիկական պայմանները և դրանց փոփոխությունները ենթակա են փաստաթղթային փորձաքննության և հաշվառման Ստանդարտացման ազգային մարմնում՝ համաձայն գործող ստանդարտացման կանոնների և ուղեցույցերի: Նախքան փաստաթղթային 

փորձաքննություն կատարելը, ելնելով անհրաժեշտությունից, հայտատուն ներկայացնում է նաև համապատասխան պետական մարմնի կամ ոլորտային կազմակերպության եզրակացությունը (համաձայնեցումը):

  1. Տեխնիկական պայմանները չպետք է հակասեն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
  2. Մինչև համապատասխան տարածաշրջանային կամ ազգային ստանդարտների ընդունումը կազմակերպությունների տեխնիկական պայմանները ենթակա են փորձաքննության և հաշվառման Ստանդարտացման ազգային մարմնում` համաձայն գործող ստանդարտացման կանոնների և ուղեցույցների:»

Հոդված 19․ Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «կանոնակարգերով» բառից հետո լրացնել «կամ նորմատիվ իրավական ակտերով» բառերը։

Հոդված 20․ Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «Ստանդարտացման» բառից հետո լրացնել «և չափագիտության» բառերը, իսկ «ստանդարտացման տեխնիկական» բառերը փոխարինել «կառավարման» բառերով։

Հոդված 21․ Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «դասակարգիչներ» բառերը։

Հոդված 22 Օրենքի 19-րդ հոդվածի

1․ 1-ին մասի 3-րդ կետում «մուծումը․» բառը փոխարինել «վճարումը․» բառով

2․ 1-ին մասի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել․

3․2-րդ մասի 3-րդ կետում «սերտիֆիկացումից» բառը փոխարինել «համապտասխանության գնահատումից» բառով:

Հոդված 23. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    04.08.2021 - 20.08.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5185

Տպել