ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«——» «——————» 2021 թվականի №----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի «իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից իրականացվելու կարգը սահմանելու մասին» թիվ 1110-ն որոշման՝
- 1-ին կետում՝
ա. 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել`
1) պետական գրանցումը և պետական հաշվառումն իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայությունների միասնական գրասենյակների, նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից իրականացվելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից պետական գրանցումը և պետական հաշվառումն իրականացնող մարմնի տեղեկատվական համակարգին միանալու մասին պայմանագրի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
բ. կետը լրացնել նոր 1.1. կետով.
«1․1. Հաստատել պետական գրանցումը և պետական հաշվառումն իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակի գործառույթների ցանկը, որոնք իրականացնում է գործակալության սպասարկման գործառույթներ իրականացնող անձը։»
- Որոշման թիվ 1 հավելվածում՝
ա. Վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կարգ պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայությունների միասնական գրասենյակների, նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից իրականացվելու»։
բ. 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ գործակալություն)» բառերը փոխարինել «պետական գրանցումը և պետական հաշվառումն իրականացնող մարմնի» բառերով։
գ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները կարող են իրականացնել՝
1) պետական կառավարման մարմինը (այդ թվում՝ նախարարության՝ Հայաստանի Հանրապետությունում և դրա տարածքից դուրս գործող ստորաբաժանումը)
2) տեղական ինքնակառավարման մարմինը,
3) հանրային ծառայությունների միասնական գրասենյակը,
4) նոտարը.
5) վերջին երկու տարվա ընթացքում տարեկան առնվազն 30 մլն դրամի չափով հարկվող շրջանառություն ունեցող փաստաբանը, որը գործունեություն է իրականացնում առնվազն վերջին 5 տարվա ընթացքում.
6) վերջին երկու տարվա ընթացքում տարեկան առնվազն 30 մլն դրամի չափով հարկվող շրջանառություն ունեցող փաստաբանական գրասենյակը, որը գործունեություն է իրականացնում առնվազն վերջին 5 տարվա ընթացքում.
7) հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական կենտրոնների սպասարկման գործառույթներ իրականացնելու նպատակով ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորները:»
դ. Հավելվածը լրացնել նոր 2.1. կետով հետևյալ բովանդակությամբ.
«2․1 Սույն կարգի 2-րդ կետով սահմանված անձինք իրականացնում են միայն սույն կարգի 3․6-րդ կետով նախատեսված ծառայությունների կապակցությամբ դիմումի ընդունման (այն է՝ դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման) և դիմումին ընթացք տալու (այն է՝ փաստաթղթերի ընդունման, փոխադրման և Գործակալության կողմից կազմված փաստաթղթի հանձնման) գործառույթներ։»
ե. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն կարգի 1-ին և 2-րդ կետով նախատեսված անձինք սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնելու վերաբերյալ համապատասխան գրությունը, իրականացվելիք ծառայությունների ցանկը, ինչպես նաև գործառույթների իրականացման նպատակահարմարության հիմնավորումը հասցեագրում են Գործակալություն․ վերջինս գրության մուտքագրման օրվանից մեկամսյա ժամկետում իրավասու է՝ տրամադրելու տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն (հաստատելով գրությամբ նշված ծառայությունների ցանկը կամ սահմանափակելով դրանք) կամ մերժել տրամադրման հարցը՝ հաշվի առնելով նպատակահարմարության, արդյունավետության և այլ չափանիշներ։
Սույն կարգի 2-րդ կետի 1-ից 3-րդ կետերով նախատեսված անձինք գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնում են՝ միանալով գործակալության տեղեկատվական համակարգին (e-register.am, այսուհետ՝ տեղեկատվական համակարգ)։ Սույն կարգի 2-րդ կետի 4-ից 8-րդ ենթակատերով նախատեսված անձինք գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնում են գործակալության հետ կնքված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1110-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 2 հավելվածով նախատեսված պայմանագրի հիման վրա՝ միանալով գործակալության տեղեկատվական համակարգին:»
զ. 3.1. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.1. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անձինք (այսուհետ՝ սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձ) տեղեկատվական համակարգին միանում են նույնականացման քարտի միջոցով կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ:»
է. Հավելվածը լրացնել նոր 3.2., 3.3., 3.4., 3.5., 3.6., 3.7., 3.8., 3.9. կետերով հետևյալ բովանդակությամբ.
«3.2 Սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձի կողմից ստուգվում են դիմողի ինքնությունը և դիմումում մատնանշված փաստաթղթերի՝ դիմումին կցված լինելը: Անհամապատասխանություն չհայտնաբերվելու դեպքում սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձը թվայնացնում է դիմողի կողմից տրամադրված փաստաթղթերը` պատկերամուտի միջոցով արված «PDF» ձևաչափի ֆայլերով, ստորագրում էլեկտրոնային թվային ստորագրությամբ և մուտքագրում տեղեկատվական համակարգ:
3.3 Սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձը կրում է սպասարկման գրասենյակների համար օրենքով սահմանված պարտավորությունները:
3.4 Սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, իր ստորագրությամբ կամ դրան փոխարինող համակարգի կողմից գեներացվող արագ արձագանքման ծածկագրով տալիս է պետական գրանցումը կամ հաշվառումը հավաստող միասնական ձևի քաղվածքի պատճենը, որը հավասարազոր է քաղվածքի՝ գործակալության կողմից տրվող պատճենին:
3.5 Սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող անձը յուրաքանչյուր ամիս հանձնման-ընդունման փաստաթուղթ ստորագրելու միջոցով հանձնում է գործակալություն: Սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող անձը մինչև բնօրինակ փաստաթղթերը հանձնելը պատասխանատվություն է կրում դրանց պահպանման համար:
3․6. Սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձին տեղեկատվական համակարգին միանալու համար տրամադրվում է համապատասխան մուտքի անուն, գաղտնաբառ և ըստ անհրաժեշտության՝ անվճար անվտանգության սարք: Սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան իրականացնում է գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները` կապված՝
1) պետական գրանցման հետ.
2) պետական հաշվառման հետ.
3) իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից տեղեկությունների տրամադրման հետ
4) Գործակալությունում պահպանվող փաստաթղթերի պատճենների տրամադրման հետ:
3․7. Սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնելու նպատակով ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է օրենքով նախատեսված բոլոր գործառույթները, որոնք իրականացվում են գործակալության սպասարկման գրասենյակների կողմից:
3․8. Գործակալությունը վարում է սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձանց ցուցակ, որում նշվում են այդ անձանց տվյալները և նրանց հետ կապ հաստատելու հնարավոր միջոցները: Ցուցակը հրապարակվում է հttp://www.e-register.am ինտերնետային կայքում և թարմացվում` ըստ անհրաժեշտության:
3․9 Գործակալությունն իրավասու է ցանկացած ժամանակ ստուգելու սույն կարգով նախատեսված սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձի պարտականությունների կատարման պատշաճությունը։ Սպասարկման գործառույթների գրասենյակի գործառույթների իրականացման շրջանակում թերություններ հայտնաբերելու դեպքում Գործակալությունն այդ մասին գրավոր տեղեկացնում է սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող անձին (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում՝ տվյալ մարմնի ղեկավարին կամ գլխավոր քարտուղարին)։ Սպասարկման գրասենյակի գործառույթների՝ ոչ պատշաճ իրականացման դեպքում, ինչպես նաև տեղեկատվական համակարգը միայն սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման նպատակով օգտագործելու սկզբունքը խախտելու դեպքում Գործակալությունն իրավասու է կասեցնելու սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացումը՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով իրավասու անձին։ Այդ դեպքում համապատասխան ծանուցումն իրավասու անձին հանձնվելու պահից սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձի գաղտնաբառը (գաղտնաբառերը) և ծածկանունը (ծածկանունները) չեն գործում։»
ը. 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«4. Պայմանագրի կնքման համար սույն կարգի 2-րդ կետի 4-ից 8-րդ ենթակետերով նախատեսված անձը գործակալություն է ներկայացնում դիմում, ինչին կցում է սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անձ համարվելը հիմնավորող փաստաթուղթ (փաստաթղթեր) և որոշման N 2 հավելվածով նախատեսված պայմանագրի լրացված և հաստատված օրինակը: Դիմումը պետք է բովանդակի`
1) դիմողի անունը, ազգանունը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը).
2) պաշտոնը.
3) հանրային ծառայության համարանիշը (իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը).
4) դիմողի հետ կապ հաստատելու հնարավոր միջոցները՝ հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, առկայության դեպքում՝ նաև համացանցային հասցեն, ինչպես նաև այն անձանց տվյալները՝ անունը, ազգանունը, պաշտոնը և դիմողի հետ կապ հաստատելու հնարավոր միջոցները, ովքեր սույն կարգի 9-րդ կետի համաձայն պետք է անցնեն դասընթացներ:»
թ. 5-րդ կետում «Գործակալությունը» բառից հետո լրացնել «սույն կարգի 4-րդ կետով նախատեսված» բառերով։
ժ. 9-րդ կետում «նախարարության» բառը փոխարինել «պետական գրանցումը և պետական հաշվառումն իրականացնող մարմնի» բառերով։
ի. 10-րդ, 11-րդ, 12-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։
3) Որոշման 2-րդ հավելվածում՝
ա. 5.1. կետում ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին»» բառերը հանել։
բ. 5.3. կետում «՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջետային» բառերը հանել։
գ. 5.4. կետն ուժը կորցրած ճանաչել։
դ. 6.1.11. կետում «, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չէ, որ այդ փաստաթղթերի բնօրինակները պետք է պահպանվեն գրասենյակում» բառերը հանել։
ե. 9.3. կետում ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին»» բառերը հանել։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
04.08.2021 - 19.08.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 4213
Տպել