Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ՆԵՐԱՌՄԱՆ   2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ   ԾՐԱԳԻՐԸ  ԵՎ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Տարեկան ծրագիրը մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան։

Տարեկան ծրագիրում հաշվի են առնվել ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ սկզբունքները, հանրապետական գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները: 

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

2010թ. Կոնվենցիայի վավերացումից հետո տարբեր ոլորտներում իրականացվում են միջոցառումներ` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց հավասար և մատչելի պայմաններ ապահովելուն, նրանց հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Այնուամենայնիվ, դրանք բավարար և համակարգված չեն: Հաշմանդամություն ունեցող անձանց համար  ապահովված չեն մատչելի պայմաններ, ինչը լուրջ խոչնդոտ է հանդիսանում նրանց սոցիալական ներառման համար: Անհրաժեշտ է միջոլորտային ակտիվ համագործակցության շնորհիվ ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովող անհրաժեշտ միջոցառումներ:

2022 թվականի տարեկան ծրագրում ամրագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված` կյանքի բոլոր ոլորտներին առնչվող, տվյալ տարվա ՀՀ պետական և համայնքային բյուջեների շրջանակներում իրականացվող  միջոցառումներ, սահմանվել են դրանց կատարման պատասխանատումները և թիրախները:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի նպատակն է hավասար և մատչելի պայմաններ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանել նրանց մասնակցությունը տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական կյանքին:

6.

Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը

 

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում  ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում  չի նախատեսվում:

7.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում:

 

 

  • Քննարկվել է

    02.08.2021 - 17.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5493

Տպել