Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ ԹԻՐԱԽՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ՝ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ ԹԻՐԱԽՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ, ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ  ԹԻՐԱԽՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ՝ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ  ԹԻՐԱԽՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ և ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ, ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտն ընդունելու անհրաժեշտությունը

2015 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հարապետությունը ՄԱԿ-ի 193 անդամ-պետությունների հետ միասին համաձայնության է եկել «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030» խորագրով փաստաթղթի շուրջ, որը 17 նպատակների և դրանց 169 թիրախների շարքում ամրագրում է նաև «Մաքուր ջուր և սանիտարիա» նպատակը՝ 8 թիրախներով: ԿԶՆ6 թիրախներն իրականացնելը պահանջում է երկրում մաքուր ջրի և սանիտարիայի խնդիրներին առնչվող տարբեր ոլորտներում ջանքերի համակարգում և դրանք իրականացնելու նպատակով պատշաճ մոնիթորինգ ու հաշվետվողականություն: Այս հարցը պետք է դիտարկել նաև պատասխանատու տարբեր գերատեսչությունների արդյունավետ համագործակցություն և ԿԶՆ6 ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող պարբերական հաղորադակցություն ապահովելու համատեքստում:

Թեև ներկայումս ՀՀ-ում ընդունված են ԿԶՆ6 թիրախներին ու դրանց առանձին հայեցակետերի վերաբերող մի շարք ռազմավարական փաստաթղթեր ու ծրագրեր, սակայն դրանք բավարար չափով համակարգված չեն և հասցեականորեն չեն արտացոլում ԿԶՆ6 բոլոր թիրախները: Ուստի անհրաժեշտ է ընդունել ԿԶՆ6 թիրախներն իրականացնելն ապահովող համակարգված Ռազմավարություն, որը հնարավորություն կընձեռի` առավել արդյունավետ ուղղորդելու տարբեր պետական մարմինների ջանքերը սահմանված թիրախներին հասնելու համար:

Մաքուր ջրի և սանիտարիայի խնդիրները գործնականում առնչվում են կառավարության քաղաքականության մի շարք ոլորտների, մասնավորապես՝ բնական էկոհամակարգերի պահպանությանը, ջրային տնտեսությանը, գյուղատնտեսությանը, էներգետիկային, առողջապահությանը, բնակավայրերին, զբոսաշրջությանը և այլն, որոնք ԿԶՆ6 թիրախներին հասնելու նպատակով պետք է կարողանան ապահովել գործողությունների հստակություն, հավասարակշռություն և ուղղորդվածություն:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն Նախագծի ընդունմամբ՝ հիմքեր կստեղծվեն ԿԶՆ6 թիրախներին հասնելուն ուղղված գործողություններն ուղղորդելու և համակարգելու համար:  Նախագծում բացահայտվել են ԿԶՆ6 թիրախներին վերաբերող առկա խնդիրները, գնահատվել են կարիքները և անհրաժեշտ ռեսուրսները, հատկորոշվել են առաջնահերթությունները և առաջարկվել են հստակ լուծումներ, որոնք ձևակերպվել են գործողությունների ծրագրում:

Ռազմավարությունը   ծառայելու է որպես ճանապարհային քարտեզ՝ միջոլորտային տարբեր գործողություններ համակարգված իրականացնելու համար: Այդ նպատակով Ռազմավարությունը ներառում է նաև միջոլորտային համագործակցության հստակ մոդել, մոնիթորինգի և հաշվետվողականության գործիքներ:

Նախագծի Հավելված 2-ում ներկայացվող միջոցառումների  ծրագիրը 2021-2030 թվականների ընթացքում նախատեսում է մի շարք գործողություններ, որոնք բխում են երկրի առաջնահերթություններից, ինչպես նաև հասարակական-տնտեսական զարգացման իրողություններից ու հեռանկարներից և առանցքային նշանակություն ունեն ՀՀ-ում ԿԶՆ6 թիրախներն իրականացնելու տեսանկյունից:

  1. Նախագիծը մշակելու գործընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն:

  1. Ակնկալվող արդյունքները

Սույն Նախագծի ընդունմամբ` ՀՀ-ում անհրաժեշտ հիմքեր կստեղծվեն մինչև 2030 թվականը ԿԶՆ6 թիրախներին հասնելու համար:

5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին՝

          «Կայուն զարգացման 6-րդ նպատակի թիրախներին հասնելու՝ 2021-2030 թվականների ռազմավարությունը, գործողությունների ծրագիրը, կայուն զարգացման 6-րդ նպատակի  թիրախներին հասնելու 2021-2030 թվականների ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացմանն օժանդակող ծրագրերը, կարիքների գնահատման և կարողությունների զարգացման ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    02.08.2021 - 17.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման, Ջրային տնտեսություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5609

Տպել