Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

 «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետը «վերաբերյալ:» բառից հետո լրացնել «Մանկապատանեկան մարզադպրոց հանդիսացող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների մարզիչ-մանկավարժների պաշտոնային դրույքաչափերը սահմանելիս հիմք է ընդունում մանկապատանեկան մարզադպրոց հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների մարզիչ-մանկավարժների համար սահմանված պաշտոնային նվազագույն դրույքաչափերը:» նախադասությունով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում մարզադպրոցների կառավարման և գործունեության կազմակերպման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» № 36 արձանագրային որոշման հավելվածի 18-րդ կետի պահանջը:

Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործում է տարբեր գերատեսչական պատկանելության 175 մանկապատանեկան մարզադպրոց: Միևնույն ծանրաբեռնվածությամբ աշխատող մարզիչ-մանկավարժները նշված մարզադպրոցներում վարձատրվում են տարբեր դրույքաչափերով:

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

 Օրենքի նախագծի ընդունմամբ միևնույն ծանրաբեռնվածությամբ աշխատող մարզիչ-մանկավարժների պաշտոնային դրույքաչափերը կբերվեն միասնական դաշտ և մանկապատանեկան մարզադպրոց հանդիսացող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների մարզիչ-մանկավարժների պաշտոնային նվազագույն դրույքաչափերը սահմանելիս հիմք կընդունվի մանկապատանեկան մարզադպրոց հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների մարզիչ-մանկավարժների համար սահմանված պաշտոնային նվազագույն դրույքաչափերը:

  1. Ներգրավված ինստիտուտները

 Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

  1. ակնկալվող արդյունքը.

Հանրապետության բոլոր մանկապատանեկան մարզադպրոցներում, անկախ գերատեսչական պատկանելության, միևնույն ծանրաբեռնվածությամբ աշխատող մարզիչ-մանկավարժների համար սահմանված պաշտոնային նվազագույն դրույքաչափերը կլինեն հավասար: 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում առաջանում է ծախսերի ավելացում:

 

            Տեղեկություններ

ՀՀ մարզերում գործող մանկապատանեկան մարզադպրոցների (անկախ ենթակայության) մարզիչ-մանկավարժների դրույքաչափը 124.000 դրամ (ՊՈԱԿ հանդիսացող մանկապատանեկան մարզադպրոցների նվազագույն դրույքաչափն է) սահմանելու դեպքում անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ

 

N

Մարզը

Մարզադպրոցների թիվը

Մարզիչ-մանկավարժների թիվը (դրույք)

Լրացուցիչ տարեկան (դրամ)

1

ՀՀ Վայոց-ձոր

4

15.33

3.870.000

2

ՀՀ Արարատ

6

52.5

20.273.800

3

ՀՀ Արմավիր

6

55

17.403.168

4

ՀՀ Արագածոտն

4

18

6.576.000

5

ՀՀ Կոտայք

6

57

8.868.800

6

ՀՀ Գեղարքունիք

7

55

18.324.368

7

ՀՀ Շիրակ

21

275.25

91.131.000

8

ՀՀ Սյունիք

7

57

15.931.584

9

ՀՀ Տավուշ

4

36.75

16.744.452

10

ՀՀ Լոռի

14

150.92

55.433.337

 

Ընդամենը

79

682.08

254.556.509

 

 

  • Քննարկվել է

    30.07.2021 - 30.08.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4614

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ