«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 30-ի հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «տասնհինգ տոկոս ավելի գումարը» բառերից հետո լրացնել «ինչպես նաև սեփականատիրոջը օտարման արդյունքում պատճառված այլ վնասները» բառերը:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով․
«1․1․ Այլ վնասները կարող են ներառել եկամտի միակ կամ հիմնական աղբյուրի կորուստը, ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, ծախսերը, որոնք ծագել են որպես օտարման անմիջական և ողջամիտ արդյունք, տրանսպորտային և գործառնական ծախսերը, տեղափոխման ծախսերը, ձեռնարկատիրական գործունեության ընդհատման ժամանակաշրջանի համար դրամական փոխհատուցումը՝ հարկային հայտարարագրի կամ պաշտոնապես սահմանված նվազագույն աշխատավարձի հիման վրա, այլ կորուստներ կամ վնասներ:»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
29.07.2021 - 20.08.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Մարդու իրավունքների եվրոպական դատարան
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 6393
Տպել