Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2194-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1514-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2194-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1514-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ

ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  • Անհրաժեշտությունը

Հաշվի առնելով  Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի միջոցով անձանց պարզեցված կարգով պետական սահմանով բացթողնման հաջողված փորձը՝ առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կընձեռվի ներգրավել այլ երկրներ տվյալ կարգով համագործակցելու նպատակով։ 

  • Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով շատ երկրներ քայլեր են ձեռնարկում օտարերկրյա պետություններից այցելությունների հոսքի կրճատման ուղղությամբ։ Ախտորոշման տվյալների թափանցիկությունն ու հավաստիությունն ապահովելու միջոցով հնարավորություն է ընձեռվում նպաստել քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի իրականացմանը՝ նպաստելով կորոնավիրուսով պայմանավորված սահմանային անցման ընթացակարգերի պարզեցմանը և նվազեցնելով կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկերը։

  • Կարգավորման նպատակը և բնույթը

 

Որոշման ընդունման նպատակն է հնարավորություն ընձեռել համագործակցել այլ երկրների հետ ևս «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի շրջանակներում՝ նպաստելով կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման տվյալների թափանցիկության ու հավաստիության ապահովմանը և կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխմանը և քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի իրականացման ապահովմանը։

  • Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե։

 

  • Ակնկալվող արդյունքը

 

 «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի շրջանակներում այլ երկրների հետ ևս համագործակցության հնարավորություն։

  • Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեում ծախսերի ավելացում  չի նախատեսվում։

  • Քննարկվել է

    29.07.2021 - 13.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Հանրային առողջապահություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6067

Տպել