«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինվորական կոչումների համար հավելավճար սահմանելու, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինվորական մի շարք պաշտոնների վարձատրության հետ կապված հարաբերությունները հստակեցնելու հանգամանքով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է, որ զինվորական կոչումների համար հավելավճար չի տրվում, ինչն ազդում է զինծառայության գրավչության, ինչպես նաև արդարացի դժգոհություններ է առաջացրել զինծառայողների շրջանում, քանի որ օրենքով հավելավճարի իրավունք է սահմանված պետական ծառայության մի շարք այլ տեսակներում ծառայություն անցնող անձանց համար: Միաժամանակ, հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները, նպատակահարմար է, որպեսզի զինվորական կոչումները հաշվարկվեն պաշտոնային դրույքաչափին ավելացվող դրամական բացարձակ մեծությամբ՝ հաշվի առնելով գործընթացի ծավալները: Արդյունքում, անհրաժեշտություն է առաջացել օրենքում և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում ներառել համապատասխան կարգավորումներ:
Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել օրենքի 1-ին հավելվածից և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պետական վարչական պաշտոնների ցանկից հանել այլևս առանձին գոյություն չունեցող մի շարք զինվորական պաշտոններ (նախկին գլխավոր ռազմական տեսուչի և նրա տեղակալի զինվորական հաստիքները), որոնք ներառված են ՀՀ պաշտպանության նախարարության կառուցվածքում և նրանց վարձատրությունն իրականացվելու է օրենքի 3-րդ հավելվածի համաձայն՝ ըստ համապատասխան խմբերի, ինչպես նաև կատարվող փոփոխությունը չի հանգեցնում ՀՀ պաշտպանության նախարարությունում համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձանց (ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, նրա տեղակալ) համար սահմանված և հաշվարկվող վարձատրության նվազեցման:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն նախատեսվում է զինծառայողների զինվորական կոչումների համար սահմանել հավելավճարներ, որոնց չափերը և վճարման կարգը նախատեսվելու են ՀՀ կառավարության որոշմամբ, ինչպես նաև հանվում են որպես պետական վարչական պաշտոններ այլևս առանձին գոյություն չունեցող մի շարք զինվորական պաշտոններ:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիման վրա անհրաժեշտ է լինելու ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ըստ զինվորական կոչումների հավելավճարների չափեր, որոնց նախնական չափերի և հաշվարկների արդյունքում հանրագումարային տեսքով կհանգեցնի ամսական լրացուցիչ 781,389.42 հազ. դրամի, իսկ տարեկան կտրվածքով՝ 9,376,673.04 հազ. դրամի չափով ծախսերի, որոնք պետք է իրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
ՏԵՂԵԿԱՆՔ
««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին¦ և «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Օրենքների նախագծերի փաթեթը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Քննարկվել է
28.07.2021 - 13.08.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 6131
Տպել