«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ԹԻՎ 995-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ԹԻՎ 995-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որով արդեն իսկ սահմանվել է քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը:
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանելու մասին» թիվ 995-Ն որոշումը:
2.Առկա իրավիճակը.
Նախկինում գործող «Քաղաքացիական կացության կատերի մասին» օրենքի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանվում էր Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հարկ է նշել, որ Կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանելու մասին» թիվ 995-Ն որոշման կարգավորումները՝ որոշակի փոփոխություններով, տեղ են գտել Օրենքում, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մայիսի 16-ից:
3. Կարգավորման նպատակներն, ակնկալվող արդյունքը.
Նախագծի հիմնական նպատակն է ապահովել Օրենքով սահմանված համապատասխան դրույթների կատարումը:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
5. Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի թիվ 995-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
-
Քննարկվել է
28.07.2021 - 13.08.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Քաղաքացիական կացության ակտերի գրանցում
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3594
Տպել