«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտություն
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է վառելիքաբաշխիչ աշտարակներ օգտագործող տնտեսվարող սուբյեկտների կողմից վառելիքաբաշխիչ աշտարակի ծրագրային ապահովման էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ» մուտք գործելու և վառելիքաբաշխիչ աշտարակի վառելիքի բաց թողման թույլատրելի սխալանքը փոփոխելու հնարավորության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստրի աշխատանքի այնպիսի միջամտության բացառմամբ, որի արդյունքում տվյալ միջամտությունը կարող է հանգեցնել չափման միջոցի հաստատված տեսակի չափագիտական կանոնների և նորմերի անհամապատասխանության բացառմամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Տնտեսվարող սուբյեկտները համաձայն արտադրող գործարանի կողմից տրված վառելիքաբաշխիչ աշտարակների շահագործման և սպասարկման ձեռնարկի կարող են մուտք գործել «Կարգաբերման ռեժիմ» կառավարման վահանակի միջոցով, առանց աշտարակի դռնակը բացելու, առանց գործարանային կամ այլ կապարակնիք վնասելու։ Գազալցակայաններում և բենզալցակայաններում իրականացված ստուգաչափումներից հետո անթույլատրելի միջամտությունների և թերլցումների բացառման նպատակով վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում առկա լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակները էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ» ունենալու հնարավորության դեպքում պետք է կահավորված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմի» ռեգիստրով։
Չափումների միասնականության ապահովման ոլորտը ՀՀ-ում համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը օրենսդրական չափագիտության ոլորտներում կիրառվող ստուգաչափված չափման միջոցների շահագործման և իրացման ընթացքում առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով լրամշակել է սույն նախագիծը:
Օրենսդրական չափագիտության ոլորտներում կիրառվող ստոգաչափված չափման միջոցների շահագործման և իրացման ընթացքում պետական վերահսկողական գործառույթներն իրականացվում են ՀՀ ԿԵ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից։
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունն ամբողջովին նպատակաուղղված է գազալցակայաններում և բենզալցակայաններում իրականացվող ստուգաչափման կամ ստուգումների ժամանակ չափման միջոցների ծրագրային ապահովման մեջ միջստուգաչափման ժամանակահատվածում (երբեմն հեռավար եղանակով) կատարված միջամտությունների բացահայտմանը։
4․ Կարգավորման նպատակը և բնույթը.
Սույն օրենսդրական փաթեթով նախատեսված դրույթների ընդունմամբ կկարգավորվեն գազալցակայաններում և բենզալցակայաններում իրականացված ստուգաչափումներից հետո անթույլատրելի միջամտությունները և թերլցումները, ինչպես նաև պետական վերահսկողական մեխանիզմի կիրառմամբ և տուգանքների խստացմամբ կվերանա սպառողներին տվյալ արտադրանքի վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ժամանակ թերլցումները:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
-
Քննարկվել է
28.07.2021 - 18.08.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4532
Տպել