Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 344-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 346-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 401-Ն ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 350-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344 –Ն,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 346 –Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 401 –Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 15-ի N 350 –Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-58-Ն օրենքի պահանջների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

  • Քննարկվել է

    28.07.2021 - 12.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7796

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

02.08.2021

11. Առաջարկում ենք քննարկել Հայաստանի Հանրապետությունում ոչ ստատիկ, այլ մոբիլ տեխնիկական զննություն իրականացնող կայանների ներդրման և համապատասխանաբար դրանց լիցենզավորման հարցը: Նման կայաններ ներդրված են աշխարհի տարբեր երկրներում, դրանց գործունեությունը էապես կթեթեվացնի հանրապետության հեռավոր համայնքներում շահագործվող տրանսպորտային միջոցների տիրապետողների տեխնիկական զննություն իրականացման ֆինանսական բեռը և ժամանակը:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

02.08.2021

10. Առաջարկում ենք Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը և ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 345-Ն որոշմամբ ընդունված Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության աշխատանքներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին կարգը միավորել:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

02.08.2021

9. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության ժամանակ տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների Ցանկ N 2-ից հանվել է «Չեզոքացուցիչների առկայության և սարքինության բանած գազերի արտանետման համակարգի համալրվածության և այրվածքների համակարգը, անհասկանալի է նման կերպ նախագծի ընդունումը՝ լիազոր մարմինը կարծում է, որ չկա անհրաժեշտություն չեզոքացուցիչների առկայության կամ դրանց սարքինության ստուգման, թե գիտակցելով, որ տեխնիկական զննություն անցնող տրանսպորտային միջոցների գերակշիռ մասը չի ապահովի պարտադիր պայմանը և առկա խնդիրը լուծելու փոխարեն ուղակի հանել է դրա ստուգելու պարտավորությունը:

Տեսնել ավելին