Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16 N 1177-Ն որոշումն ուժը կորցրած մասին ՀՀ կառավարության որոշման  նախագծի ընդունման

 

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 27.04.2021թ. նիստի թիվ ԿԱ/76-2021 արձանագրության 27-րդ կետի, ինչպես նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարի 09․07․2021թ․ թիվ 02/16.3/21421-2021 հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով։

ՀՀ կառավարության ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 27.04.2021թ. նիստի թիվ ԿԱ/76-2021 արձանագրության 27-րդ կետի համաձայն՝ առաջարկվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 1177-Ն որոշումը և Երևան քաղաքի Նալբանդյան փողոց 106/1 շենքի 90 հասցեում գտնվող «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի գույքը ներկայացնել մասնավորեցման՝ ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունը պահպանելու պայմանով։

Մինչև վերոգրյալ աշխատանքների օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով իրականացումն ու ՊՈԱԿ-ի գույքի մասնավորեցման գործընթացի ավարտը, անհրաժեշտ է ապահովել առկա կարգավիճակով և ենթակայությամբ ՊՈԱԿ-ի ընթացիկ գործունեության գծով ծախսերի ֆինանսավորումը։

ՊՈԱԿ-ի գործունեության անընդհատության ապահովման անհրաժեշտությունը բխում է ոստիկանության ծառայողների՝ պետական բյուջեի հաշվին՝ 120 և վճարովի հիմունքներով՝ 64 նախադպրոցական կրթություն ստացող երեխաների կրթությունը տարվա կեսից չընդհատելու, այդ ընտանիքների համար լրացուցիչ խնդիրներ չառաջացնելու, պետական ենթակայության կազմակերպության 39 աշխատակիցների աշխատավարձերի և  մյուս պարտադիր ծախսերի գծով պարտքեր չկուտակելու նկատառումներից։

Ըստ այդմ, ՊՈԱԿ-ի 2-րդ կիսամյակի ընթացիկ գործունեության գծով ծախսերի ֆինանսավորումը ՀՀ ոստիկանության կողմից ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 16.07.2020թ. թիվ 1177-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել:

Ըստ նախահաշվարկի, ՊՈԱԿ-ի երկրորդ կիսամյակի պահպանման ծախսերը  կկազմեն  18,8 մլն. դրամ, որից աշխատավարձը՝ 11.6 մլն. դրամ կամ 61,7 % -ը։

ՊՈԱԿ-ի կարգավիճակի հետագա հստակեցման հետ կապված գործընթացը կհամակարգվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից։

 

2 Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է ՊՈԱԿ-ի 2-րդ կիսամյակի ընթացիկ գործունեության գծով ծախսերի ֆինանսավորումը ՀՀ ոստիկանության կողմից իրականացնելը՝ ապահովելով «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի գործունեության անխափան գործընթացը մինչև մասնավորեցման գործընթացի ավարտը։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Մինչև մասնավորեցման գործընթացի ավարտը կապահովվի «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի անխափան գործունեությունը։

 

 

ՀՀ   ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    22.07.2021 - 06.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5194

Տպել