Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

   Նախագծով սահմանվում է կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի և սահմանների, կադաստրային քարտեզի տեղեկատվության բազային կամ թեմատիկ շերտերում տեղ գտած սխալների ուղղման առանձնահատկությունները: Նախագծով կարգավորվում են կադաստրային քարտեզում առկա խնդիրները և անճշտությունները:

   Նախագծով հատուկ կարգավիճակ է տրվում օրթոֆոտոհատակագծերին, որոնք ստեղծված կամ ընդունված են Կադաստրի կոմիտեի կողմից։ Նախատեսվում է, որ օրթոֆոտոհատակագծերով կատարված ուղղումներով սահմանները համարվելու են մոտավոր սահմաններ, իսկ հատուկ սարքերով կատարված ուղղումները՝ ճշգրիտ սահմաններ։

   Նախագծով հաստատվող կարգով պարզեցվում է քարտեզների ուղղման ընթացքում համասեփականատերերի կողմից տրվող համաձայնությունների ընթացակարգը։

   ՀՀ համայնքների կադաստրային քարտեզներում կադաստրային թաղամասերի սխալների ուղղման գործընթացը կազմակերպվելու է առանց անշարժ գույքի միավորի գծային չափերի, երկրաչափական տեսքի և մակերեսների փոփոխման՝ հնարավորինս համապատասխանեցնելով օրթոֆոտոհատակագծով պատկերված տեղանքին։

   ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածով նախատեսված պիլոտային կարգը կիրառվել է ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Շահումյան, Տափերական, Նոր Կյանք, Փոքր Վեդի և Լուսառատ համայնքներում: Կիրառության արդյունքում ի հայտ եկած թերությունները հաշվի են առնվել նախագիծը մշակելիս։

  1. Առկա իրավիճակը

   Ներկայումս գործող էլեկտրոնային կադաստրային քարտեզներում հայտնաբերված անճշտությունների ուղղումը կատարվում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման հիման վրա։ Սակայն, ինչպես նշվել է, որոշման առանցքային մասը հանդիսացող N 2 հավելվածում նախատեսված միջոցառումները կիրառվել են պիլոտայի կարգով։ Նախագծի ընդունման դեպքում ՀՀ տարածքում կադաստրային քարտեզների ուղղումը կկատարվի մեկ միասնական կարգով։ Դա հնարավորություն կստեղծի ապահովել կադաստրային քարտեզների ճշգրտությունը։ Կադաստրային քարտեզներում անշարժ գույքի միավորներին վերաբերող սխալները կարող են առաջացած լինել՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման նպատակով կատարված սխալ (գծային չափի կամ տեղադիրքի կամ երկրաչափական տեսքի սխալ) քարտեզագրման աշխատանքների արդյունքում, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման նպատակով կատարված քարտեզագրման աշխատանքներից հետո նոր առաջացած անշարժ գույքի միավորի չտեղադրման կամ ոչ ճիշտ տեղադիրքով տեղադրության կամ ոչ ճիշտ չափերով տեղադրության կամ պետական գրանցման համար ոչ ճիշտ տվյալներով (գծային չափ, տեղադիրք, մակերես, երկրաչափական տեսք) հատակագծերի ներկայացման արդյունքում:

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

   Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակը վերոգրյալ խնդիրների լուծումն է: Նախագծի ընդունմամբ հնարավորություն է տրվելու պարզեցված կարգով իրականացնելու կադաստրային քարտեզների ուղղումը:

  1. 4. Նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

   Նախագիծը կազմելու համար հիմք են հանդիսացել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, 2020 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-495-Ն ՀՀ օրենքը, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման 2-րդ կետը։

 «Հայաստանի Հանրապետության կառավարության  2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնում:

 

  • Քննարկվել է

    20.07.2021 - 04.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5984

Տպել