«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ
23.07.2021
3. Հիմք ընդունելով վերը նշված սկզբունքները, առաջարկում են համապատասխան փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում:
0 - Կողմ
1 - Դեմ
Կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման իրավունքի հատկացման համար տարեկան պետական տուրքը կփոխարինվի մեկանգամյա տուրքով, իսկ պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելը երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք չի հանդիսանա
Քննարկվել է
16.07.2021 - 31.07.2021
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Տրանսպորտ
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 5447
Տպել23.07.2021
3. Հիմք ընդունելով վերը նշված սկզբունքները, առաջարկում են համապատասխան փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում:
23.07.2021
2. Քննարկել կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սպասարկման համար անցկացվող մրցույթների մասնակցության համար յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի հաշվով տուրք կամ վճար գանձելու հարցը: Կարելի սահմանել վճարման ենթակա գումարի առավելագույն շեմը, իսկ վճարման չափի սահմանումը թողնել երթուղային ցանցը ձևավորող մարմնի հայեցողությանը: Տվյալ դեպքում առաջարկում ենք քննարկել համայնքների կողմից կազմակերպվող մրցույթներից գոյացող գումարները տվյալ համայնքային բյուջեներ մուտքագրելու հարցը:
23.07.2021
1. Ընդհանրապես տվյալ տուրքի տեսակը հանել, քանի որ նշված կարգավորման արդյունքում մուտքերը էականորեն նվազելու են, համապատասխանաբար՝ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածը խմբագրել հետևալ բովանդակությամբ՝ «Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 15.4.1-րդ կետը ուժը կորցրած ճանաչել: