Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Գինեգործական արտադրանքին ներկայացվող պահանջների և թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Գինեգործական արտադրանքին ներկայացվող պահանջների և թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

     Անհրաժեշտությունը - «Գինեգործական արտադրանքին ներկայացվող պահանջների և թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքի (15.07.2008թ. ՀՕ-135-Ն) 13-րդ, 22-րդ, 29-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերի և Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2008 թվականի հոկտեմբերի 6-ի N 778-Ա որոշմամբ հաստատված «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի» 7-րդ, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի   հունվարի 12-ի N  122-Ն որոշմամբ հաստատված Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործու­նեու­թյան միջոցառումների ծրագրի  32-րդ կետի պահանջներով:

    Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտներն այժմ հիմնականում առաջնորդվում են նախկին Խորհրդային Միության տարիներին հաստատված համապատասխան իրավական ակտերով կամ հրահանգներով սահմանված պահանջներով, որոնք այսօր չեն գործում: «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքով, օրենքի շրջանակներում ընդունված որոշ իրավական ակտերով և հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգով կանոնակարգված են գինեգործական արտադրանքի շուկայահանմանը, մակնշմանը, տեխնոլոգիական որոշ գործընթացներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև առանձին տեսակի արտադրանքների անվտանգության, զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշները, իսկ թույլատրելի գինեգործական մեթոդները, մշակումներն ու նյութերը դեռևս որևէ իրավական ակտով սահմանված չեն:

    Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը – Գինեգործական արտադրանքը Հայաստանից արտահանվող սննդամթերքի հիմնական տեսակներից մեկն է  և ունի ծավալային աճի մեծ պոտենցիալ: Այդ պատճառով, ինչպես նաև իրականացվող եվրաինտեգրման պետական քաղաքականության շրջանակներում անհրաժեշտ է ամբողջացնել ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությունը` միջազգային ընդունված պահանջներին համապատասխան:

   Կարգավորման նպատակը և բնույթը – Սույն որոշման նախագիծը նպատակ ունի սահմանելու թույլատրելի գինեգործական մեթոդները, մշակումներն ու նյութերը, որոնք որևէ իրավական ակտով դեռևս սահմանված չեն: Որաշման նախագծով սահմանվում են խաղողի հումքով գինեգործական արտադրանքին ներկայացվող անվտանգության, զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշները, արտադրության ընթացքում կիրառվող թույլատրելի տեխնոլոգիական գործընթացներն ու նյութերը, արտադրությանը, մակնշմանը, փաթեթավորմանը, իրացմանը, օգտահանմանն ու ոչնչացմանը ներկայացվող պահանջները, համապատասխանության հավաստման և նույնականացման ընթացակարգերը: Նախագծում հիմնականում ներառվել են այդ ոլորտներում կիրառվող դասական տեխնոլոգիաներն ու նյութերը, միաժամանակ հաշվի են առնվել ինչպես Եվրոպական Միության երկրներում, այնպես էլ հայկական գինեգործական արտադրանքի իրացման հիմնական շուկայում` Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ-ի այլ երկրներում ընդունված  պահանջները:

   Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից, մշակման աշխատանքներում խորհրդատվության նպատակով ներգրավվել են նաև հանրապետության տվյալ ոլորտի մի շարք մասնագետներ: 

    Սույն որոշման նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել Եվրոպական Միության Խորհրդի 2009 թվականի հուլիսի 10-ի N 606/2009, 2008 թվականի հունվարի 15-ի                          N 110/2008,  2008 թվականի ապրիլի 29-ի 479/2008 և 1999 թվականի մայիսի 17-ի                           N 1493/1999 կանոնակարգերը, Մոլդովայի Հանրապետության «Խաղողագինեգործական արտադրանքի շուկայահանման և հետագծելիության համակարգի կազմակերպման մասին» տեխնիկական կանոնակարգը, Ռուսաստանի Դաշնության «Գինեգործական արտադրանքի արտադրության և շրջանառության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» օրենքի նախագիծը և գինեգործական արտադրանքին վերաբերող նորմատիվ տեխնիկական այլ փաստաթղթեր:

    Նախագիծը քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 15.09.2010թ. N 742-Ա հրամանով միջազգային չափորոշիչներին համապատասխան ալկոհոլային խմիչքների ցուցանիշների և դրանց փորձարկման մեթոդների սահմանման համար ստանդարտացման անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված ՏՀ 10 «Ալկոհոլային խմիչքներ» տեխնիկական հանձնաժողովում, ինչպես նաև ներկայացվել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի փորձագիտական եզրակացությանը և ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի, արտահանման արդյունաբերական քաղաքականության ռազմավա­րության շրջանակներում ստեղծված կոնյակագործության ոլորտային խորհրդի անդամների, գինեգործության ոլորտի ընկերությունների ու Հայկական կոնյակագործների միության քննարկմանը և ստացված  առաջարկությունների հիման վրա լրամշակվել է:

     Ակնկալվող արդյունքը - Սույն որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանում արտադրվող գինեգործական արտադրանքի համար կսահմանվեն միասնական` միջազգային պրակտիկայում ընդունված անվտանգության, տեխնոլոգիական և որակական պահանջներ, որը կնպաստի արտադրանքի անվտանգության ապահովմանը, արտահանման խթանմանը  և սպառողների շահերի պաշտպանությանը:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Գինեգործական արտադրանքին ներկայացվող պահանջների և թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

«Գինեգործական արտադրանքին ներկայացվող պահանջների և թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ անհամապատասխանություն չի առաջացնում: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Գինեգործական արտադրանքին ներկայացվող պահանջների և թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 

«Գինեգործական արտադրանքին ներկայացվող պահանջների և թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

  • Քննարկվել է

    28.07.2017 - 13.08.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9554

Տպել