«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1371-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1371-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունման նպատակը՝ ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1371-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման համար հարկային մարմին ներկայացվող՝ հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումների չափի վերաբերյալ տեղեկանքը լիազոր մարմնի կողմից համապատասխան ձևաչափով տրամադրելն է։
2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով անձինք, ի թիվս այլ փաստաթղթերի, հարկային մարմին են ներկայացնում նաև հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումների չափի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն կարգի N3 ձևի։
Ընդ որում, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան վերոնշյալ տեղեկանքը տրամադրում է՝ հիմք ընդունելով իր լիազորությունների շրջանակում հասանելի տեղեկատվությունը:
Միաժամանակ, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավական վիճակ ունեցող մի շարք ֆինանսական կազմակերպությունների ռեեստրը վարում է ՀՀ կենտրոնական բանկը, ուստի վերջինս պետք է տրամադրի նշված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների վերաբերյալ համապատասխան տեղեկանքը։
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրամադրվող համապատասխան տեղեկանքի ձևը սահմանել՝ հաշվի առնելով վերջինիս լիազորությունների շրջանակներում հասանելի տեղեկատվությունը։
Նախագծով առաջարկվում է լիազոր մարմին սահմանել նաև ՀՀ կենտրոնական բանկին, որի արդյունքում իր կողմից վարվող ռեեստրում ներառված ֆինանսական կազմակերպություններում կատարված ներդրումների վերաբերյալ համապատասխան տեղեկանքը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի առաջարկությունները:
5․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումների չափի վերաբերյալ համապատասխան լիազոր մարմնի կողմից տեղեկանքի տրամադրումը։
-
Քննարկվել է
09.07.2021 - 24.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 4445
Տպել