«Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
15 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է 05․05․2021 թվականին ՀՀ ԱԺ կողմից ընդունած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-190-Ն ՀՀ օրենքի պահանջներով, որով սահմանվում է, որ օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը սահմանվելու է ՀՀ կառավարության կողմից։
2․Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և բնույթը
Առաջնորդվելով կամավոր հարկային կարգապահության խրախուսման և հարկային վրչարարության շարունակական բարելավման սկզբունքով` դեռևս 2016 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ ՊԵԿ նախագահի 283-Ա հրամանով ներդրվել է օրինապահ հարկ վճարողների խրախուսման մեխանիզմ, որի նպատակն էր վարչարարական եղանակներով խրախուսել օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով հարկային հաշվարկներ ներկայացնող և հարկային պարտավորություններ կատարող հարկ վճարողներին՝ բարեխիղճ և ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ՝ առաջին անգամ կիրառելով նրանց վարքագծին համարժեք հարկային վարչարարություն, որը սակայն չի կրում նորմատիվ բնույթ, ինչպես նաև նշված հրամանով սահմանված չեն եղել ներկայումս անհրաժեշտ խրախուսման բավարար մեխանիզմներ։
Ելնելով վերոնշյալ հանգամանքից և ՀՀ ԱԺ կողմից ընդունված թիվ ՀՕ-190-Ն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով ամրագրված պահանջներից՝ մշակվել է սույն նախագիծը, որով սահմանվելու են օրինապահ հարկ վճարող համարվելու չափանիշները և հավաստագրի տրամադրման կարգը։
3․Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ-ի կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում ակնկալվում է սահմանել օրինապահ հարկ վճարող համարվելու չափանիշները և հավաստագրի տրամադրման կարգը, ինչը կստեղծի օրինապահ հարկ վճարողներին խրախուսման առավել գրավիչ համակարգ՝ ապահովելով hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորում և հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդում։
-
Քննարկվել է
08.07.2021 - 23.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 4540
Տպել