Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

    «Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կարգավարելիս էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք կհանգեցնեն սպառողների համար էլեկտրական էներգիայի (հզորության) նվազագույն ծախսումներով արտադրությանը և հաղորդմանը՝ հաշվի առնելով արտադրողներին տրված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքները: Հաշվի առնելով նշվածը և նույն օրենքով և ՊՄԳ պայմանագրերով սահմանված էլեկտրական էներգիայի պարտադիր գնման երաշխիքները՝ ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից էլեկտրական էներգիայի գնումն իրականացվում է տնտեսական կարգավարման շրջանակում՝ թանկից էժան էլեկտրական էներգիայի գնմամբ։ Արդյունքում, հանձնաժողովի 09.08.2017թ. №344Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների 2-րդ կետի 31-րդ ենթակետի համաձայն՝ hաշվեկշիռը փակող կայանը սահմանվել է որպես հաշվարկային ժամանակահատվածում ամենաթանկ էլեկտրական էներգիան արտադրող կայան  (բացառությամբ ՎԷԱ կայանների և ՁորաՀԷԿ-ի) և ներկայիս իրավակարգավորումներով առանձին ամիսներին ներկրվող և էլեկտրաէներգետիկական համակարգում ամենաթանկը հանդիսացող էլեկտրական էներգիան չի դիտարկվում որպես հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիա, չնայած այն փոխարինում է հաշվարկային ժամանակահատվածում էլեկտրաէներգետիկական համակարգում հենց ամենաթանկ էլեկտրական էներգիային, որպիսին հաշվեկշիռը փակող կայանից առաքվող էլեկտրական էներգիան է։

Հաշվի առնելով նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել լրամշակել հաշվեկշիռը փակող կայանի սահմանումը և հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիա դիտարկել նաև ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար ներկրվող էլեկտրական էներգիան՝ համապատասխանաբար սահմանելով նաև «հաշվեկշռման գին» հասկացությունը։

2. Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N344Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծով նախատեսվում է հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիա դիտարկել նաև սպառողների (բացառությամբ որակավորված սպառողների) պահանջարկի բավարարման համար հաշվարկային ժամանակահատվածում ներկրվող էլեկտրական էներգիան, քանի որ այն փոխարինում է ամենաթանկ էլեկտրական էներգիային։ Միաժամանակ, սահմանվում է «հաշվեկշռման գին» հասկացությունը և համապատասխան փոփոխություններ են կատարվում վերջինիս հետ կապված դրույթներում։

Բացի այդ, իրականացվել են նաև խմբագրական բնույթի փոփոխություններ։

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։  

4. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման արդյունքում «հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիա» հասկացությունը բովանդակային առումով կհամապատասխանեցվի գործող շուկայի տրամաբանությանը և կհստակեցվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից առանձնահատուկ դեպքերում էլեկտրական էներգիայի գնման՝  հաշվեկշռման գնի հետ կապված գնային կարգավորումները։

  • Քննարկվել է

    08.07.2021 - 25.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5001

Տպել