Հիշել նախագիծը

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ (ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ  ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ  ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ (ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1.1. Անհրաժեշտությունը

      Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման 1-ին հավելվածի «367.3» և «367.4» կետերի և ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի N 39 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման 2-րդ հավելվածի «1.3» կետի միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

1.2. Ընթացիկ իրավիճակը

      Հայաստանի Հանրապետությունում առկա վթարային շենքերի ու շինությունների շահագործման սահմանված նորմատիվային ժամկետները լրացել են և դրանց պահպանման և անվտանգ շահագործման կամ քանդման համար բավարար ծավալով միջոցառումներ (վերականգնում, սեյսմազինվածության բարձրացում, ուժեղացում) չեն իրականացվել: Արդյունքում, ֆիզիկական մաշվածության, բնական և տեխնածին աղետների  ազդեցության հետևանքով՝ շենքերի ու շինությունների զգալի մասը հայտնվել է անբավարար կամ վթարային տեխնիկական վիճակում:

      Առկա են բազմաթիվ բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքեր, որոնց ընթացիկ վերանորոգում պահանջող թերությունների (ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերի վնասվածքներ, տանիքի անբավարար տեխնիկական վիճակ, սալվածքի քայքայվածություն և այլն) ոչ ժամանակին վերացումը կամ վերջիններիս կրող կոնստրուկցիաների ձևափոխության և ամբողջականության խախտման (բացվածքների իրականացում, կառուցվածքային կրող տարրերի կոնստրուկտիվ ձևափոխություններ և այլն) անթույլատրելի միջամտությունները շենքերի սեյսմակայունության մակարդակի նվազեցման պատճառ են դարձել՝ հանգեցնելով վթարային տեխնիկական վիճակի, իսկ հետագայում՝ հնարավոր վթարների առաջացման:

      Նման շենքերը սեյսմակայունության տեսանկյունից հուսալի չեն և դրանց հետագա շահագործումը վտանգավոր է բնակչության անվտանգության և շրջակա միջավայրի համար:

       Շենքերի ու շինությունների կառավարման, հուսալի և անվտանգ շահագործման արդյունավետության ապահովումը պայմանավորված է շենքերի փաստացի տեխնիկական վիճակով, շենքի սեյսմիկ խոցելիության աստիճանով, նախագծային լուծումներով, մոնիթորինգային հերթական դիտարկումների կատարմամբ, վերականգնման և ընթացիկ նորոգման աշխատանքներով: Շենքերի և շինությունների վերաբերյալ ամփոփ տվյալների հավաքագրման և գույքագրման համար առավել արդյունավետ միջոց է համարվում դրանց անձնագրավորումը:

       Մինչդեռ, շատ դեպքերում, նշված տեխնիկական փաստաթղթերը պահպանված չեն, շենքերը չունեն անձնագրեր, արդյունքում՝  դրանց կառավարումը, պահպանումը և շահագործումն իրականացնող մարմինները կամ սեփականատերերը չեն տիրապետում անհրաժեշտ տեխնիկական տվյալների:

       ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» N 39 արձանագրային որոշմամբ նախատեսվել էր դեռ 2018 թվականին ավարտել տարբեր նշանակության շենքերի և շինությունների գույքագրումը:

       Ներկայումս, Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական անձնագրի կազմման մասով առկա է ՀՀ քաղաքաշինության  նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 8-ի «Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և վկայագրավորման (անձնագրավորման) մեթոդական ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998 թվականի նոյեմբերի 25-ի N168 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N282-Ն հրամանը, որով սահմանվել են խորհրդատվական բնույթ կրող ցուցումներ բնակելի, հասարակական և արտադրական վթարային շենքերի վերաբերյալ:  Սակայն տարբեր նշանակության վթարային շենքերի և շինությունների կազմաքանդման և դրանք շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու (նորմատիվ բնույթի) կարգավորումները կամ բացակայում են կամ հստակ ձևակերպված  չեն:

      Ակնհայտ է, որ ՀՀ տարածքում կառուցված բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների գերակշիռ մասը կառուցվել  է խորհրդային տարիներին և շահագործման ժամկետների առումով առկա է գերխնդիր: Գոյություն ունեցող բնակելի, հասարակական և արտադրական շենքերի մեծ մասի շահագործման ժամկետները գերազանցել են նորմատիվային սահմանափակումները, ունեն 40-70 և ավելի տարիների վաղեմություն:

      Մտահոգող հանգամանք է համարվում հատկապես գոյություն ունեցող և շահագործվող բնակելի և հասարակական նշանակության այն օբյեկտների կարգավիճակը, որոնցում երբևէ  չեն կատարվել վերակառուցման համալիր միջոցառումներ, ինչի արդյունքում ֆիզիկական մաշվածության բարձր մակարդակ ունեցող շենքերի մի ստվար մաս դարձել է վթարային և շահագործման համար ոչ պիտանի, մարդկանց կյանքի, կենսագործունեության համար վտանգավոր:

      Խնդրի առնչությամբ կարևորվում է  2021 թվականի մարտի 18-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված <Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին> N376-Լ որոշումը, որը կկանոնակարգի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող  բնակարանային ֆոնդի հիմնախնդիրները:

      Մինչ այժմ ՀՀ պետական և համայնքային բյուջեների միջոցների սահմանափակ լինելը և/կամ ներդրումային համապատասխան ծրագրերի սակավությունը՝ խոչընդոտ է հանդիսացել թե անձնագրավորման և թե դրանից բխող գործընթացների նախաձեռնման և իրականացման համար:

      Գաղտնիք չէ, որ նմանատիպ գործընթացների իրագործումը, հատկապես բազմաբնակարան շենքերի, այդ թվում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի մասով, պահանջում է և գույքի սեփականատերերի կողմից  համաձայնեցված և քաղաքական որոշումների միասնական մոտեցումներ՝ ծախսային երկարաժամկետ ծրագրեր: Նմանատիպ խնդիրներ առկա են նաև գոյություն ունեցող հասարակական և արտադրական շենքերի պարագայում՝ երբ դրանց մի մասի սեփականատեր են հանդիսանում 1-ից ավելի ֆիզիկական կամ  իրավաբանական անձինք, իսկ տարիների վաղեմությամբ առկա են նաև սեփականատերերի իրավահաջորդների ճանաչման խնդիրներ, որոնք ևս իրավակարգավորման ենթակա են այլ օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների շրջանակներում:

     Հաշվի առնելով խնդիրների բարդությունը,  ծախսատարությունը և ժամանակատար լինելը՝   Նախագծով սահմանվել են դրույթներ, որոնցով մշակված Կարգի պահանջները կարող են կյանքի կոչվել  միմիայն հաստատված միջնաժամկետ, տարեկան և ներդրումային այլ ծրագրերի և շենքերի անձնագրավորման գործընթացի մեկնարկի  շրջանակներում, բացառելով գործընթացների ոչ իրատեսական, անկանխատեսելի  հեռանկարը:

      Նախագծով սահմանվել է 3 կարևորագույն մարմին, որոնց միջոցով նախատեսվում է ամբողջ գործընթացի կազմակերպումը և իրագործումը՝ Միջգերատեսչական հանձնաժողով, տարածքային կառավարման (ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան) և տեղական ինքնակառավարման (համայնքներ) մարմիններ:

 

1.3. Տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը/շինությունները շահագործման համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու հետ կապված խնդիրները

 

        Հայաստանում տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը/շինությունները շահագործման համար  ոչ պիտանի ճանաչելու գործընթացի արդյունավետությանը խոչընդոտող հանգամանքներից մեկը հստակ իրավակարգավորումների բացակայությունն է, ինչի արդյունքում հնարավոր չէ ապահովել շենք-շինությունների շահագործման և պատշաճ պահպանման նպատակով  առաջնային տեղեկատվության տրամադրումը, միասնական տեղեկատվական բազաների հասանելիությունը, սահմանել  պատասխանատուների իրավունքներն ու պարտավորությունները: Ներկայումս, շենքերի/շինությունների պիտանելիության (ոչ պիտանելիության) որոշումը իմպերատիվ պահանջ չէ և չկա սահմանված պատասխանատվություն պահանջից բխող գործընթացներն չիրականացնելու համար:

     Ակնհայտ է, որ բնակելի, հասարակական և արտադրական շենքերն ու շինությունները շահագործման համար  ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչման գործընթացի արդյունավետ կազմակերպումն ու իրականացումը կպահանջի համապատասխան ռեսուրսներ, որոնց գնահատումը հնարավոր է ապահովել առանձին խորքային ուսումնասիրությամբ, համապատասխան/խոշորացված հաշվարկների հիմքով, ծախսային ծրագրերի մշակմամբ: 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

      «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի «գ» պարբերության համաձայն՝ շենքերի, շինությունների շահագործումն իրականացվում է իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

      Մասնավորապես, տարբեր նշանակության շենքերի և  շինությունների պիտանիության (ոչ պիտանիության) պահանջները սահմանված են ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի «XI. Շենքերի և կառուցվածքների վերականգնումը և ուժեղացումը» բաժնի և «24-րդ Աղյուսակի» համաձայն, ըստ որի շենքերը ենթակա են քանդման կամ հետագա շահագործման՝ միայն տեխնիկական վիճակի հետազննության արդյունքներով՝ վերականգնման և ուժեղացման՝ բացառությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմամշակութային արժեք ունեցող օբյետների: 

      Ուստի, անբավարար կամ վթարային վիճակում գտնվող շենքերի վերակառուցման, վերականգնման և/կամ կազմաքանդման խնդիրների լուծման համար անհրաժեշտ են նորմատիվային հիմնավորումներ, ռազմավարական և հեռանկարային բնույթի  ծախսային ծրագրեր, որոնց հիմքում կդիտարկվեն Նախագծով նախատեսվող առաջնահերթությունները և ծրագրերի իրագործման մասով  պատասխանատուները՝ ի դեմս պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների: Նախագիծը խթան կհանդիսանա նշված գործընթացների մեկնարկի, շարունակականության և գործիքակազմի ձևավորման համար:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

      Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պարզեցնել վթարային, շահագործման համար ոչ պիտանի շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը, կյանքի կոչել նմանատիպ շենքերի կազմաքանդման  ծրագրային առաջարկները, ՀՀ մարզերում և համայնքներում տարածքային զարգացման ծրագրերը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ  ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ  ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ (ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ  ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ  ԵՎ  ԾԱԽՍԵՐՈՒՄ  ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՄԱՍԻՆ

 

      «Տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական շենքերը/շինությունները շահագործման  համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում  և ծախսերում փոփոխություններ չեն առաջանում։

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ  ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ  ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ (ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

      «Տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական շենքերը/շինությունները շահագործման  համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում.

2. Հասարակության մասնակցությունը

       «Տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական շենքերը/շինությունները շահագործման  համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:

 

 

 

  • Քննարկվել է

    08.07.2021 - 23.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5264

Տպել