Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. Նախագծի մշակումը պայմանավորված է ժամանակավոր պահպանության պահեստներում և մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեություն իրականացնող անձանց համար հավասար պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. Ժամանակավոր պահպանության պահեստներին ներկայացվող պահանջները սահմանված են «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով, իսկ մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները՝ նույն օրենքի 44-րդ հոդվածով: Միաժամանակ, նշված հոդվածներով մաքսային հսկողության արդյունավետության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը իրավասություն է վերապահված սահմանելու ժամանակավոր պահպանության պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող այլ պահանջներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված են ժամանակավոր պահպանության պահեստներին ներկայացվող այլ պահանջներ, ինչպես նաև այն, որ նշված գործունեության տեսակների համար օրենքով սահմանված են նույն պահանջները, ժամանակավոր պահպանության պահեստներում և մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեություն իրականացնող անձանց համար հավասար պայմաններ ապահովելու և մաքսային հսկողության արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել Նախագիծը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ժամանակավոր պահպանության և մաքսային պահեստների գործունեության համար հավասար և արդյունավետ պայմանների ստեղծմանն ու մաքսային հսկողության իրականացման արդյունավետության ապահովմանը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հավասար գործունեության պայմաններ ապահովել ժամանակավոր պահպանության պահեստներում և մաքսային պահեստներում գործունեթյուն իրականացնող անձանց համար, հաշվի առնելով, որ նշված տարածքներում իրականացվում է համանման գործունեություն, ինչպես նաև ապահովել մաքսային հսկողության իրականացման արդյունավետությունը:
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
-
Քննարկվել է
28.07.2017 - 13.08.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Տնտեսական
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 8801
Տպել