Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

  ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք) 11-րդ գլխի 152․2.-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 152.3-րդ և 152.4-րդ հոդվածներով.

 

«Հոդված 1523 Համատիրության կողմից հաշվետվությունը չհրապարակելը կամ թերի հրապարակելը

 

  1. Համատիրության կողմից հաշվետվությունը թերի հրապարակելը կամ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համատիրության կողմից հաշվետվությունը չհրապարակելը՝

առաջացնում է նախազգուշացում համատիրության ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ։

  1. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված նախազգուշացման նշանակման մասին որոշմանը իրազեկվելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, համատիրության կողմից սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում համատիրության ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

  1. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված տուգանքի նշանակման մասին որոշմանը իրազեկվելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, համատիրության կողմից սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

 

«Հոդված 1524 Համատիրությունների կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացումը

 

  1. Համատիրության կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացումը առաջացնում է նախազգուշացում համատիրության ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու իրավասու պաշտոնատար անձի նկատմամբ:
  2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված նախազգուշացման նշանակման մասին որոշմանը իրազեկվելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, համատիրության կողմից սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում համատիրության ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու  պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

  1. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված տուգանքի նշանակման մասին որոշմանը իրազեկվելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, համատիրության կողմից սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում համատիրության ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու  պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված2. Օրենսգրքի 2442-րդ հոդվածում «վիճակագրական տեղեկատվության մասով» բառերից հետո լրացնել «152.3, 152․4,» թվերը:

 

 Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    06.07.2021 - 22.07.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4453

Տպել

Առաջարկներ`

Կամո Խաչատրյան

22.07.2021

Նախագծում անհասկանալի է «համատիրության ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի» բառակապակցությունը

Տեսնել ավելին