Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ և դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

————————— 2021 թվականի N —— Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1891-Լ ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2070-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1891-Լ որոշման՝
  • 1-ին կետում և Հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետում «մայիսի 1-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ը» բառերով.
  • Հավելվածի 16-րդ և 17-րդ կետերում «հուլիս» բառերը փոխարինել «հոկտեմբեր» բառերով, իսկ 16-րդ կետում՝ «սեպտեմբեր» բառերը փոխարինել «դեկտեմբեր» բառերով.
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2070-Լ որոշման՝
  • 1-ին կետում և Հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետում «մայիսի 1-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ը» բառերով.
  • Հավելվածի 16-րդ և 17-րդ կետերում «հուլիս» բառերը փոխարինել «հոկտեմբեր» բառերով, իսկ 16-րդ կետում՝ «սեպտեմբեր» բառերը փոխարինել «դեկտեմբեր» բառերով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    02.07.2021 - 19.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4683

Տպել