Նախագիծը չի ընդունվել
Հայաստանի հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1178-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ _______________ 2021 թիվ ____-Ն
Հայաստանի հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1178-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառության կարգը (ներառյալ արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը) սահմանելու մասին» թիվ 1178-Ն որոշման այսուհետ՝ Որոշում մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
- Որոշման վերնագրից, նախաբանից, 1-ին կետից, Որոշման հավելվածի 1-ին կետից, 2-րդ բաժնի վերնագրից և տեղեկանքի վերնագրից հանել «և մաքսային» բառերը,
- Որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի՝
ա. «բ)» կետում «ներմուծման դեպքում`» բառերից հետո լրացնել «հարկային կամ» բառերը,
բ. «գ)» կետում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով,
- ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելվածի 5-րդ կետը,
- Որոշման հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կազմակերպության եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում, կազմակերպության ծախսերը շահութահարկով հարկման նպատակով ծախս չեն համարվում.»,
- Որոշման հավելվածի 8-րդ կետում «համապատասխան» բառից հետո լրացնել «հարկային կամ» բառերը,
- Որոշման հավելվածի 9-րդ և 10-րդ կետերում «ներմուծման դեպքում`» բառերից հետո լրացնել «հարկային կամ» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և գործառնությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
02.07.2021 - 17.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 5146
Տպել