Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 և 2001 թվականի օգոստոսի 6-ի N 708 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

                                 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ---------- 2021 թվականի N ------ -Ն

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 615 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի  N 708 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Կառա­վա­րությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի «Գիտական կոչումների դիպլոմների նմուշները հաստատելու մասին» N 708 որոշմանը կից Ձև N 1-ում և Ձև N 2-ում կատարել հետևյալ փոփոխությունները.

    1) Հեռացնել «Утвержден Высшим аттестационным комитетом (протокол N 000)    М. П.»

    2) Հեռացնել «Председатель Ученого совета   М. П.      г._____ __ _____ _____г.»

       2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հուլիսի 9-ի <<Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու>> կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

    1) 1-ին բաժնի` <<Ընդհանուր դրույթներ>> 2-րդ կետից հանել <<համապատասխան>> բառը, իսկ <<գիտամեթոդական>> բառը փոխարինել <<գիտական>> բառով.

    2) նույն բաժնի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումները շնորհվում են հավատարմագրված բարձրագույն ուսում­նական հաստատությունների (այսուհետև` բուհ) և գիտական կազմակեր­պությունների (այսուհետև` կազմակերպություն) գիտական (գիտատեխնի­կական) խորհուրդների որոշմամբ` առաջնորդվելով սույն կարգով և ՀՀ գիտական աստիճանաշնորհման անվանացանկով.

     3) նույն բաժնի 4-րդ կետում <<գիտական կոչումները>> հոգնակին փոխարինել <<գիտական կոչում>>-ով, իսկ <<դիպլոմներով>> բառը <<դիպլոմով>>: Նույն տեղում <<ԲՈԿ>> հապավումը փոխարինել <<ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեն (այսուհետև` ԲՈԿ) >>-ով:

    4) 2-րդ բաժնի` <<Դոցենտի գիտական կոչում շնորհելը>> 5-րդ կետի ա) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     ա) գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտա­ման­­կա­վար­ժական գործունեություն.

     5) նույն  բաժնի բ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     բ) գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր գիտական կոչում շնորհող բուհում վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում անընդմեջ իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապա­տասխան գիտամանկավարժական գործունեություն և թեկնածուական ատենախոսու­թյուն պաշտպանելուց հետո տվյալ բնագավառում ունեն հրատարակված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնա­մեթոդական աշխատանք, որոնց ընդհանուր թիվը առնվազն 3 է.

     6) նույն բաժնի գ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     գ) դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձանց, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 20 տարվա ստաժ, այդ թվում` գիտական կոչում շնորհող բուհում առնվազն  վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում իրա­կանացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավար­ժական գործունե­ու­թյուն և ունեն մենագրություն կամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­րարության (այսուհետև` նախարարություն) կողմից երաշ­խավորված` հրատարակված դասագիրք` առանց համահեղինակների կամ դասա­գրքեր` համահեղինակներով, ու տվյալ բնագավառում ինչպես գիտա­կան, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ` ընդհանուր թվով առնվազն 15, որոնցից առնվազն 2-ը հրատարակվել են վերջին 3 տարվա ընթացքում.

       7) նույն բաժնի դ) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       դ) մշակույթի և սպորտի բնագավառների դիպլոմավորված մասնա­գետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձանց հետևյալ կարգով`

արվեստագիտության բնագավառում` համաձայն սույն կարգի 5րդ կետի ա), բ) և գ) ենթակետերի,

       ստեղծագործական և կատարողական արվեստի ու ճարտարա­պե­տու­թյան բնագավառներում` անձանց, ովքեր ունեն գիտամանկավարժա­կան աշխա­տանքի առնվազն 10 տարվա ստաժ, վերջին 3 ուսումնական տարվա ընթաց­քում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտու­թյանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն
և բավարարում են ստորև նշված պահանջներից առնվազն  երկուսին.

     - ունեն Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների (համա­պա­տաս­խան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատ­վավոր կոչումներ,

     - հանրապետական կամ միջազգային ցուցահանդեսների մասնակիցներ են,    

     - հանրապետական փառատոների, մրցույթների հաղթողներ, պետական մրցանակակիրներ են,

     - հեղինակ են առնվազն 5 բեմադրության, ստեղծագործական աշխա­տան­քի, տեսագրության, կառույցի, նախագծի, հանրապետական կամ միջազ­գային մրցույթներում մրցանակ ստացած առնվազն 1 ստեղծա­գոր­ծության,

     - ղեկավարել են հանրապետական կամ միջազգային փառատոների, մրցույթների, դափնեկիրների (գեղարվեստական խմբեր, համույթներ),

      - ունեն հրատարակված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթո­դական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում,  առնվազն 3 աշխատանք` վերջին 3 տարվա ընթացքում:

Սպորտի բնագավառում` ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 15 տարվա ստաժ, վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և բավարարում են ստորև նշված պահանջներից առնվազն երկուսին.

        - ունեն Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների (համա­պա­տաս­խան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատ­վավոր կոչումներ,

        -  հանրապետական կամ միջազգային մրցումների մրցանակակիրներ են,

        - պատրաստել են սաներ, ովքեր մասնակցել են օլիմպիական խաղերի, աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների,

        - ունեն բուհի գիտական խորհրդի կողմից երաշխավորված հրատարակված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամե­թոդական  աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում  առնվազն 3 աշխատանք` վերջին 3 տարվա ընթացքում:

        8) 3-րդ բաժնի` <<Պրոֆեսորի գիտական կոչում շնորհելը>> 6-րդ կետի ա), բ), գ) կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

ա) գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր

- վերջին 5 ուսումնական տարվա ընթաց­քում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապա­տասխան գիտամանկավարժական գործունեություն և դոկտորական ատենախոսու­թյուն պաշտպանելուց հետո ունեն տվյալ բնագավառում առնվազն 6 հրատարակված գիտական և ուսումնամեթո­դական աշխատանքներ (այդ թվում` միջազգային գիտական ամսագրում տպա­գրված հոդված` բացառությամբ հայագիտական բնույթի աշխա­տանքների), ղեկավարել են պաշտպանած ատենախոսություն կամ նախա­րարության կողմից երաշխավորված դասագրքի` առանց համահեղի­նակների, կամ առնվազն 3 դասագրքի` համահեղինակներով, հեղինակ են,

- վերջին մեկ տարին աշխատում են գիտական կոչում շնորհող բուհում կամ կազմակերպությունում և 5 պաշտպանած ատենա­խոսության գիտական ղեկավար են.

բ) գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր` ունեն դոցենտի կոչում.

 - գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 30 տարվա ստաժ, վերջին 5 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապա­տասխան գիտամանկավարժական գործունեություն, ունեն բուհի կամ կազմակերպության գիտական խորհուրդների կողմից երաշխա­վորված` հրատարակված մենագրություն կամ նախարարության կողմից երաշխա­վորված` հրատարակված դասագիրք` առանց համահեղինակների, կամ 3 դասագիրք` համահեղինակներով, տվյալ բնագավառի ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ` ընդհանուր թվով առնվազն 30, այդ թվում` վերջին 5 տարվա ընթացքում` 3 աշխատանք և 3 պաշտպանած ատենախոսության ղեկավար են,

- գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 25 տարվա ստաժ, առնվազն վերջին մեկ տարին աշխատում են գիտական կոչում շնորհող բուհում կամ կազմակերպությունում, առնվազն 5 պաշտպանած ատենա­խոսության գիտական ղեկավար են, ունեն մենագրություն կամ նախա­րարության կողմից երաշխավորված` հրատարակված դասագիրք` առանց համահեղինակների, կամ 3 դասագիրք` համահեղինակներով, և տվյալ բնագավառում առնվազն 20 գիտական և ուսումնա­մեթոդական աշխատանք, այդ թվում` վերջին 5 տարվա ընթաց­քում` 3 աշխատանք, որոնցից առնվազն մեկը` միջազգային գիտական ամսագրում (բացառությամբ հայագիտական բնույթի աշխատանքների).

գ) մշակույթի և սպորտի բնագավառի դիպլոմավորված մասնա­գետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձանց, ովքեր ունեն դոցենտի կոչում`

արվեստագիտության բնագավառում` համաձայն սույն կարգի 6րդ կետի ա) և բ) ենթակետերի,

ստեղծագործական և կատարողական արվեստի ու ճարտարապե­տու­թյան բնագավառներում` անձանց, ովքեր ունեն գիտամանկավարժա­կան աշխա­տանքի առնվազն 15 տարվա ստաժ, վերջին 5 ուսումնական  տարվա ընթաց­քում գիտա­կան կոչում շնորհող բուհում զբաղվել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համա­պատասխան գիտամանկավարժական գործունեությամբ և դոցենտի գիտական կոչում ստանալուց հետո բավարարում են ստորև նշված պահանջներից առնվազն երկուսին.

        - ունեն Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների (համապա­տասխան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատվավոր կոչումներ,

       - միջազգային ցուցահանդեսների մասնակիցներ են և ունեցել են անհա­տական ցուցահանդեսներ,

      - միջազգային մրցույթների մասնակիցներ են և ունեցել են տարբեր ծրագրերով մենահամերգներ կամ մասնակցել են բեմադրությունների,

       - հանրապետական և միջազգային փառատոների, մրցույթների հաղթող­ներ, պետական մրցանակակիրներ են,

       - հեղինակ են միջազգային մրցույթներում հաղթած ստեղծագործու­թյուն­ների, նախագծերի, կառույցների,

       - ղեկավարել են միջազգային փառատոների, մրցույթների հաղթողների (գեղարվեստական խմբեր, համույթներ),

       - ունեն հրատարակված կամ համապատասխան բուհի գիտական խորհրդի կողմից երաշխավորված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամե­թոդական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում, առնվազն 5 աշխատանք` վերջին 5 տարվա ընթացքում:

Սպորտի բնագավառում` անձանց, ովքեր ունեն գիտամանկավար­ժա­կան աշխատանքի առնվազն 20 տարվա ստաժ, վերջին 5 ուսումնական տարվա ըն­թացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտու­թյա­նը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և դոցենտի գիտական կոչում ստանալուց հետո բավարարում են ստորև նշված պահանջներից առնվազն երկուսին.

- ունեն Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների (տվյալ երկրի հետ համապատասխան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատվավոր կոչումներ,

- միջազգային մրցումների հաղթողներ են

- պատրաստել են սաներ, ովքեր օլիմպիական խաղերի, աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներ են,        

- ունեն հրատարակված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթո­դական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում,  առնվազն 5 աշխատանք` վերջին 5 տարվա ընթացքում:

        9) 4-րդ բաժնի` <<Գիտական կոչումների շնորհումը>> 7-րդ կետում <<կամ համատեղությամբ>> բառակապակցությունից հետո ավելացնել <<կամ ժամավճարով*>> բառակապակցությունը, իսկ

       10) Վերջում` տողատակում ավելացնել 7-րդ կետի աստղանիշի հետևյալ բացատրությունը`

<< *1 ուսումնական տարում առնվազն 150 ժամ ծանրաբեռնվածությամբ>>:

        11) 5-րդ բաժնի <<Գիտական կոչումների շնորհումը ԲՈԿ-ոմ>> 16-րդ կետը շարադրել հետևյալ ձևով. <<Գիտական կոչման դիպլոմը (վկայագիրը) կորցնելու դեպքում ԲՈԿ-ի կողմից տրվում է կրկնօրինակ` ըստ սահմանված կարգի>>:

       3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    01.07.2021 - 16.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5056

Տպել