Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ hոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1.    Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի  13-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  շարքային  կազմի  պարտադիր  զինվորական  ծառայության  2020  թվականի  ամառային  զորակոչից  տարկետում տալու մասին»  N 1337-Ա  որոշման  հավելված 1-ի՝

      1)  3-րդ կետի 1-ին ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

      2)  4-րդ կետից հետո լրացնել նոր 4.1-ի կետ հետևյալ բովանդակությամբ՝

«4.1. Էրիկ Մերուժանի Կլեջյան (ծնվ.՝ 30.11.2001թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Նոր Նորքի 1-ին զանգված, Լվովյան 3, բն. 44, Ամստերդամի Վրիժ համալսարան) տալ տարկետում մինչև 2024 թվականի ձմեռային զորակոչը: Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:

 

 

  • Քննարկվել է

    01.07.2021 - 17.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4776

Տպել

Առաջարկներ`

Էրիկ Կլեջյան

09.07.2021

ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշմամբ ինձ տրվել է տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2023 թվականի ձմեռային զորակոչը։ Նույն որոշմամբ սահմանվել էր, որ որոշմամբ տրված տարկետումն ուժի մեջ է մտնում մինչև 2020 թվականի օգոստոսի 28-ը ներառյալ զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Նշված տեղեկանքը որոշմամբ սահմանված ժամկետներում ներկայացվել է զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ, որի հիման վրա ստացել եմ տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2023 թվականի ձմեռային զորակոչը։ Կապված համալսարանի փոփոխության հետ, այս նախագծով սահմանվում է տարկետման նոր ժամկետ՝ մինչև 2024 թվականի ձմեռային զորակոչը: Սակայն, որոշման նախագծով չի սահմանվում զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում համալսարանի կողմից տրամադրված տեղեկանքի ներկայացման ժամկետներ։ Միաժամանակ, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված է, որ ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքները` հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ, և մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը այդ տեղեկանքը ներկայացնելու դեպքում տարկետման ժամկետը կշարունակեր գործել, իսկ չներկայացնելու դեպքում այն կդադարեն և ես կզորակոչվեմ ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչին։ Հետևաբար, կարծում եմ, որ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ նոր համալսարանի կողմից տրված տեղեկանքը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը ներկայացնելու դեպքում իմ տարկետման ժամկետը կշարունակի գործել և 2021 թվականի ձմեռային զորակոչին զորակոչվելու անհրաժեշտություն չի առաջանա։ Այնուամենայնիվ, եթե համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ նոր համալսարանի կողմից տրված տեղեկանքը ներկայացնելու համար անհրաժեշտ է սահմանել նոր ամսաթիվ, ապա խնդրում ենք սույն որոշման նախագծում ավելացնել համապատասխան դրույթ, որով կսահմանվի, որ այդ տեղեկանքի՝ զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում ներկայացնելու ժամկետը 2021 թվականի սեպտեմբերի 30-ն է։

Տեսնել ավելին