<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N1468-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N1468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքով ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ-ի) փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման համար պարզեցված ընթացակարգի համապատասխանեցումը ՀՀ հարկային օրենսգրքի 74-րդ և 348-րդ հոդվածով սահմանված դրույթներին:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 05.05.2021թ. ՀՕ-190-Ն և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.05.2021թ. ՀՕ-244-Ն օրենքներով կատարված փոփոխություններով սահմանվել են.
1) 2021թ. հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարվելու է յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով` այդ ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ: Ընդ որում, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար կիրառվելու է մեկ միասնական մոտեցում (ամսական վերադարձի և ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար),
2) առանց ուսումնասիրության գումարների վերադարձման համար սահմանված եռամսյակային 40 մլն. դրամի փոխարեն կիրառվելու է ամսական 40 մլն դրամ,
3) ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-ի փոխհատուցման գումարները վերադարձնելու են հարկ վճարողներին` անկախ գումարների վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից,
4) օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների մասով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձման պարզեցված ընթացակարգ կիրառելու համար փոխհատուցման ենթակա գումարի չափը սահմանվել է մինչև 60 միլիոն դրամ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.
1) պարզեցված ընթացակարգի կիրառման համար ՀՀ կառավարության 24.10.2019թ. N1468-Ն որոշմամբ սահմանված չափանիշները կիրառել նաև 2021թ. հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով միասնական հաշվին մուտքագրման ենթակա ԱԱՀ-ի գումարների մասով,
2) ՀՀ կառավարության 24.10.2019թ. N1468-Ն որոշմամբ սահմանված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձման պարզեցված ընթացակարգը կիրառել նաև ամսվա կտրվածքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար,
3) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի միասնական հաշվին մուտքագրման համար պարզեցված ընթացակարգ կիրառելու վերաբերյալ դիմումների որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխանությունը պարզելու ժամկետը սահմանվել է մինչև 3 աշխատանքային օր` գործող 1 աշխատանքային օրվա փոխարեն, հաշվի առնելով ամսական կտրվածքով հարկ վճարողների կողմից ներկայացվող դիմումների հնարավոր ծավալները:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
5․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է որոշման պահանջները համապատասխանեցնել օրենսգրքով սահմանված դրույթներին և կանոնակարգել ամսվա կտրվածքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշվին մուտքագրելու գործընթացը:
- 6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N1468-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։
-
Քննարկվել է
01.07.2021 - 16.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 4399
Տպել