Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման N 7 հավելվածի 5.1-ին կետով սահմանված է առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով քաղաքացիներին բժշկական կազմակերպություններ ուղեգրելու գործընթացը էլեկտրոնային և փաստաթղթային եղանակով իրականացնելու դեպքերը: Մասնավորապես, 7-րդ հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններով նախատեսված «ԲԿ», «ՈՒՀ» և «ԱՆ» հապավումներով համարակալած ուղեգրերով (բժշկական կամ դատաբժշկական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների, ուղեգրող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության) ուղեգրումներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով, իսկ «դ» և «ե» պարբերություններով նախատեսված «ԳՄ» և «ԲՍՓ» հապավումներով համարակալած ուղեգրերով (գերատեսչական մարմինների և բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների) ուղեգրումները` թղթային եղանակով:
Ներկայումս որոշ գերատեսչություններ, մասնավորապես, Ոստիկանությունը՝ ի դեմս իր բժշկական հաստատության միացել է ԱրՄեդ բժշկական էլեկտրոնային համակարգին և նպատակահարմար է, որ էլեկտրոնային եղանակով նույնպես ուղեգրումներ կատարելու հնարավորություն ունենա:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Ներկայացված որոշման նախագծով առաջարկվում է «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման N 7 հավելվածի 5.1-ին կետը նոր խմբագրությամբ շարադրել՝ առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով քաղաքացիներին բժշկական կազմակերպություններ ուղեգրելու գործընթացը գերատեսչական մարմինների կողմից փաստաթղթայինից բացի նաև էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորություն նախատեսելու նպատակով:
Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ չեն կատարվի:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ սահմանված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով քաղաքացիներին բժշկական կազմակերպություններ ուղեգրելու գործընթացը գերատեսչական մարմինների կողմից փաստաթղթայինից բացի հնարավոր կլինի իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ ուղեգրման գործընթացը առավել օպերատիվ և վերահսկելի դարձնելու, ինչպես նաև կորոնավիրուսային ( Covid-19 ) վարակով հիվանդ անձանց և կոնտակտավորների շփումները բժշկական անձնակազմի հետ հնարավորինս սահմանափակելու նպատակով:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
29.06.2021 - 14.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Բնապահպանություն, Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 6985
Տպել