Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի № 1636-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի № 1636-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ,  միջազգային կարգի էքստրա դասի մրցավար, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, 1991-2018 թվականների Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ,  մարզադպրոցի հիմնադիր Լևոն Հայրապետյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական  մանկապատանեկան մարզադպրոց»» ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհրդի 2021 թվականի մարտի 26-ի նիստի որոշմամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Լևոն Հայրապետյանը մարզադպրոցի հիմնադրման օրվանից մինչև 2009 թվականը մարզադպրոցի տնօրենն է եղել:

Լևոն Հայրապետյանի զավակները՝ Միքայել, Մխիթար, Եվգինե և Արմինե Հայրապետյանները տվել են իրենց համաձայնությունը մարզադպրոցի անվանակոչմանը:

Մարզադպրոցը Լևոն Հայրապետյանի անվամբ անվանակոչելով կատարվում է մարզադպրոցի կոլեկտիվի խնդրանքը:

Լևոն Հայրապետյանը մահացել է 2018 թվականին:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Պետությունը նպաստում և աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Կարևորելով  վաստակաշատ մանկավարժ Լևոն Հայրապետյանի ներդրած մեծ ավանդը սպորտի՝ մասնավորապես սամբո մարզաձևի զարգացման, սամբոյի և ձյուդոյի օլիմպիական  մանկապատանեկան մարզադպրոցի սաների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցի անվանակոչումը Լևոն Հայրապետյանի անվամբ նրա երկար տարիների նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատական է:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ յուրատեսակ հարգանքի տուրք կմատուցվի կյանքի մեծ մասը սպորտին, մասնավորապես սամբո մարզաձևին և սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին նվիրած մարդուն:

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի № 1636-ն եվ 2003 թվականի սեպտեմբերի 17-ի № 1277-ն որոշումներում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    24.06.2021 - 14.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4591

Տպել