Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
- Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Պայմանավորված է Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության (այսուհետ՝ ՊՊԾ) ոստիկանության գնդի ծառայողների ամսական լրավճարների հատկացման իրավական հիմք ապահովելու հանգամանքով:
- Կարգավորմաննպատակըև բնույթը
Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի ծառայողների ամսական լրավճարների վճարումը իրականացվում է 2014 թվականի հուլիսի 1-ից՝ ՀՀ կառավարության 03.07.2014թ. N 710-Ն որոշման հավելված N 4-ի «Գ» բաժնում սահմանված չափերով:
ՀՀ ոստիկանությունում նախատեսվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված ստորաբաժանումների անվանափոխությունները սահմանող ՀՀ կառավարության 25.03.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 393-Ն որոշումից՝ 27․03․2021թ․-ից մինչև նոր պարեկային ծառայության ստեղծումը՝ ս/թ հուլիս ամիսը՝ դուրս է մնացել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գունդը:
Ըստ այդմ, նախագծով առաջարկվում է սահմանել նոր «Ե» բաժին՝ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի ծառայողների ամսական լրավճարների վճարման իրավական հիմքը ապահովելու համար։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծիմշակմանգործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվողարդյունքը.
Կապահովվի մինչև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ստեղծումը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործող ՊՊԾ ոստիկանության գնդի ծառայողներին լրավճարների վճարման իրավական հիմքը:
ՀՀ ոստիկանություն
-
Քննարկվել է
23.06.2021 - 08.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 5061
Տպել