Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման 

 

  1. Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանելու մասին» թիվ 113-Ն Որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-243-Ն օրենքի 2-րդ հոդվածով, որի համաձայն՝ Ոստիկանությունն այլևս լիազորված չէ արտաբյուջետային միջոցներ ձևավորելու: Բացի այդ, ՀՀ վարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 1444-Լ որոշմամբ ՀՀ ոստիկանության բժշկական հաստատության հոսպիտալը լուծարվել է, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել հոսպիտալին վերաբերող կարգավորումները հանել որոշումից: Միաժամանակ, բժշկական ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը վերանայման կարիք ուներ: 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով նոր խմբագրությամբ է սահմանվում Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև ոստիկանության բժշկական հաստատության ծառայությունից օգտվողների ցանկը, այն համապատասխանեցնելով ներկիայիս օրենսդրությանը և տեղի ունեցած փոփոխություններին:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Ոստիկանության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման արդյունքում Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև ոստիկանության բժշկական հաստատության ծառայությունից օգտվողների ցանկը կհապատատասխանեցվի գործող օրենսդրությանը:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    23.06.2021 - 08.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6336

Տպել