Հիշել նախագիծը

«Լիազոր մարմնի և ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջև կնքվող նախնական պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱ­ՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԻ ՄԻՋԵՎ ԿՆՔ­ՎՈՂ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2016 թվականի հոկտեմբերի 18-ին  ՀՀ  ընդերքի մասին օրենսգրքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում՝ օրենսգրքի 15-րդ հոդվածում սահմանվեց և    ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ՀՀ կառավարությանը տրվեցին նոր իրավասություններ, այդ թվում նաև լիազոր մարմնի և ընդերքօգտագործման իրա­վունքի տրամադրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջև կնք­վող նախնական պայմանագրի օրինակելի ձևի սահմանումը:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Որոշման նախագծի ընդունումով կսահմանվի ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության համար անցկացվող մրցույթի արդյունքում հաղթողի և լիազոր մարմնի միջև  կնքվող  նախնական պայմանագրի օրինակելի ձևը, որում կամրագրվեն շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և երկրաբանական ուսումնասիրության նյութերի փորձաքննության ներկայացնելու ժամկետները:

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում:

4.Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

        Ներկայացված որոշման նախագծի ընդունումով  կսահմանվի լիազոր մարմնի և ընդերքօգտագործման իրա­վունքի տրամադրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջև կնքվող նախնական պայմանագրի օրինակելի ձևը:

  • Քննարկվել է

    27.07.2017 - 18.08.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8029

Տպել