Լրամշակման փուլում է
ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
« ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել հետևյալ քաղաքացիներին 2011 թվականի հուլիսի 28-ի N 140-Ա հրամանագրով Արշակ Ռաֆաելի Կորյանին, 2013 թվականի սեպտեմբերի 30-ի N 246-Ա հրամանագրով Էդգար Զավենի Բաղումյանին և Արմեն Արամի Մանուչարյանին, 2015 թվականի մարտի 4-ի N 228-Ա հրամանագրով Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանին, 2014 թվականի մայիսի 26-ի N 132-Ա հրամանագրով Արթուր Աշոտի Միրանյանին, 2020 թվականի սեպտեմբերի 2-ի N 207-Ա հրամանագրով Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոին:
«Արշակ Ռաֆաելի Կորյանին, Էդգար Զավենի Բաղումյանին, Արմեն Արամի Մանուչարյանին, Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանին, Արթուր Աշոտի Միրանյանին, Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոին, Դավիթ Արմենի Գիզգիզյանին, Էդգար Արմենի Հարությունյանին և Էդգար Ալիխանի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արշակ Ռաֆաելի Կորյանին, Էդգար Զավենի Բաղումյանին, Արմեն Արամի Մանուչարյանին, Դավիթ Արմենի Գիզգիզյանին և Էդգար Արմենի Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի № 47-Ա որոշմամբ, Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոին Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի № 119-Ա որոշմամբ և Արթուր Աշոտի Միրանյանին, Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանին և Էդգար Ալիխանի Բաբայանին Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 25-ի № 935-Ա որոշմամբ տարկետում են տրվել մինչև 2021 թվականի ամառային զորակոչը : Քանի որ Արշակ Ռաֆաելի Կորյանի, Էդգար Զավենի Բաղումյանի, Արմեն Արամի Մանուչարյանի, Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանի, Արթուր Աշոտի Միրանյանի, Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոի, Դավիթ Արմենի Գիզգիզյանի, Էդգար Արմենի Հարությունյանի և Էդգար Ալիխանի Բաբայանի 26 տարին լրանում է 2021 թվականին, ապա հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Արշակ Ռաֆաելի Կորյանին, Էդգար Զավենի Բաղումյանին, Արմեն Արամի Մանուչարյանին, Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանին, Արթուր Աշոտի Միրանյանին, Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոին, Դավիթ Արմենի Գիզգիզյանին, Էդգար Արմենի Հարությունյանին և Էդգար Ալիխանի Բաբայանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Արշակ Ռաֆաելի Կորյանը, Էդգար Զավենի Բաղումյանը, Արմեն Արամի Մանուչարյանը, Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանը, Արթուր Աշոտի Միրանյանը, Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոի, Դավիթ Արմենի Գիզգիզյանը, Էդգար Արմենի Հարությունյանը և Էդգար Ալիխանի Բաբայանը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում:
Արշակ Ռաֆաելի Կորյանը, Էդգար Զավենի Բաղումյանը, Արմեն Արամի Մանուչարյանը, Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանը, Արթուր Աշոտի Միրանյանը, Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոի, Դավիթ Արմենի Գիզգիզյանը, Էդգար Արմենի Հարությունյանը և Էդգար Ալիխանի Բաբայանը հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
«Մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում :
-
Քննարկվել է
17.06.2021 - 07.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 4305
Տպել