Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2021 թվականի         N        -Ն

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի

N 1009-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

---------------------------------------------------------------------------------------------------------------------

 

           Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցներն արհեստագործական ուսումնարաններ վերանվանելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, «Հայաստանի հանրապետության պետական արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1210-Ն որոշման.

1) հավելված 2-ի.

ա. 23-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) _____-ին, այդ թվում՝ պետական պաշտոն զբաղեցնող, շահագրգիռ գերատեսչությունների, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ` ______ (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 20 տոկոսը), սոցիալական գործընկերներ` _____ (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը), որոշում է լիազորված մարմինը.»,

բ. 25-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«25. Խորհուրդն իր կազմից, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ չի կարող լինել խորհրդում ուսումնարանի ուսանողական խորհրդի ներկայացուցիչը, ուսումնարանի հաստիքային աշխատողը (ամբիոնի վարիչ, առարկայական (ցիկլային) հանձնաժողովի նախագահ, դասախոս, այլ աշխատող:»,

գ. 28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«28. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար եղանակով՝ բացառությամբ տնօրենի մրցույթի: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի չի թույլատրվում: Խորհրդի նիստերն արձանագրվում են, իսկ հեռավար կազմակերպելու դեպքում արձանագրությունների մատյանում կցվում են նաև հիմքերը՝ մասնավորապես էլեկտրոնային եղանակով ստավցած քվեարկության արդյունքները:»:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման.

2)    հավելված 2-ի ու հավելված 3-ի` համապատասխանաբար.

ա. 23-րդ կետերի 2-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) _____-ին, այդ թվում՝ պետական պաշտոն զբաղեցնող, շահագրգիռ գերատեսչությունների, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ` ______ (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 20 տոկոսը), սոցիալական գործընկերներ` _____ (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը), որոշում է լիազորված մարմինը.»,

բ. 24-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«24. Խորհուրդն իր կազմից, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ չի կարող լինել խորհրդում քոլեջի ուսանողական խորհրդի ներկայացուցիչը, քոլեջի հաստիքային աշխատողը (ամբիոնի վարիչ, առարկայական (ցիկլային) հանձնաժողովի նախագահ, դասախոս, այլ աշխատող):»,

գ. 28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«28. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար եղանակով՝ բացառությամբ տնօրենի մրցույթի: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի չի թույլատրվում: Խորհրդի նիստերն արձանագրվում են, իսկ հեռավար կազմակերպելու դեպքում արձանագրությունների մատյանում կցվում են նաև հիմքերը՝ մասնավորապես էլեկտրոնային եղանակով ստավցած քվեարկության արդյունքները:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Քննարկվել է

    15.06.2021 - 01.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5252

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ