Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____ ___________ -ի 2021 թվականի  N    -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 46-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
  • Որոշման N 1 հավելվածում լրացնել 4.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

4.1. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում գործնական պարապմունքների անցկացման ուղղություններն են`

  • տարահանում.
  • պատսպարում.
  • անհատական պաշտպանության միջոցների կիրառում.
  • անվտանգության վարքականոնների կիրառում երկրաշարժի դեպքում.
  • անվտանգության վարքականոնների կիրառում հրդեհի դեպքում.
  • անվտանգության վարքականոնների կիրառում այլ արտակարգ իրավիճակների դեպքում.
  • հրդեհաշիջման միջոցների և սարքավորումների կիրառում.
  • հրդեհաշիջման իրականացում.
  • առաջին օգնության ցուցաբերում.
  • առաջին հոգեբանական աջակցության ցուցաբերում.
  • փրկարարական գործ.
  • տրանսպորտային, հրշեջ-փրկարարական և հատուկ տեխնիկայի շահագործում.
  • կապի ապահովում.
  • հետախուզություն/իրավիճակի գնահատում.
  • ականազերծման աշխատանք­նե­րի կատարման ժամանակ անվտանգության կանոն­ների պահպանում.
  • արդյունաբերական պայթեցման աշխատանք­նե­րի կատարման ժամանակ անվտանգության կանոն­ների պահպանում.
  • բարձրության վրա աշխատանք­նե­րի կատարման ժամանակ անվտանգության կանոն­ների պահպանում.
  • կրակային և հրդե­հավտանգ այլ աշխատանք­նե­րի կատարման ժամանակ հրդեհային անվտանգության կանոն­ների պահպանում։».
  • Որոշման N 1 հավելվածի 5-րդ կետում լրացնել 11.1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

11.1) գործնական պարապմունք՝ գործնական հմտությունների և կարողությունների զարգացման ուսուցման և պատրաստման ձև․.

  • Որոշման N 1 հավելվածի 6-րդ կետում լրացնել 8.1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

8.1) գործնական պարապմունք․.

  • Որոշման N 1 հավելվածում լրացնել 1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

15.1․ Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման միջոցառումների վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ:.

  • Որոշման N 2 հավելվածում լրացնել 8.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

88.1.

Գործնական պարապմունք

ըստ անհրա­ժեշտության

մինչև 2 ժամ

լիազորված
մարմին

ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակա­ռա­վար­ման մարմինների, կազմակերպու­թյուն­ների ներկայացուցիչներ

ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավարների որոշմամբ/հրամաններով

ՀՀ պետական, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ, կազմա­կերպությունների ղեկավարներ

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    14.06.2021 - 29.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6907

Տպել