Լրամշակման փուլում է
«Օզոնային շերտը քայքայող նյութերը, դրանք պարունակող արտադրանքը և հիդրոֆտորածխածինները Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման կարգը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնային շերտը քայքայող նյութերի, դրանք պարունակող արտադրանքի և հիդրոֆտորածխածիններ տեղափոխման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման կարգը, հայտի և եզրակացության ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 771-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հաշվի առնելով ԵՏՄ իրավական ակտերի պահանջներն ու օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի ներմուծման և արտահանման ոլորտի նոր իրավակարգավորումներն՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել նոր իրավական ակտ՝ ԵՏՄ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն (այսուհետ՝ ԵՏՄ) անդամակցությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է ապահովել ներպետական և ԵՏՄ օրենսդրության ընթացիկ ներդաշնակեցումը՝ սահմանված կարգով տեղայնացնելով նոր իրավակարգավորումները:
-
Քննարկվել է
10.06.2021 - 25.06.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Տնտեսական
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 6440
Տպել